«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» շրջանառության է դրել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի 8-րդ թողարկման պարտատոմսերը
Տնտեսություն«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ցուցակման պահից թույլատրվում են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40 հազար անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս' 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 48 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB8 բորսայական հապավմամբ:
Ներկայումս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում» շրջանառվում են «ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ»-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB7) և ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի ևս 4 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008, 2009 և 2011 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են: