50 հազար դոլար՝ նորածնի լուսանկարի համար
ԱշխարհՈւկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդային կլորիկ գումար են առաջարկել՝ նորածին աղջկա լուսանկարի համար, նշված է tochka.net կայքում։ Երգչուհին հայտնել է, որ ոչ մի դեպքում չի վաճառի իր աղջկա՝ Եվանգելինայի լուսանկարը՝ չնայած մի շարք լուրջ առաջարկների։
Լոբոդան չի նշել գումարի չափը, սակայն ասել է, որ դա մոտավորապես այնքան է, ինչքան որ առաջարկել էին մեկ այլ ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլին՝ նրա հարսանիքի լուսանկարի դիմաց, ինչը, լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մոտ 50 հազար ԱՄՆ դոլար է։