Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան տեսահոլովակում մերկացել է (Տեսանյութ)
ԱշխարհՀայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան ցուցադրել է իր մարմինը՝ կարճ ժամանակ առաջ միայն երեխա ունենալուց հետո։ Նա հանդես է եկել իր իսկ հեղինակած կարճամետրաժ ֆիլմում՝ «Հանցագործ–կին» անվանմամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ–ները, մարտի 6-ից սկսած ամեն օր ներկայացվելու են ֆիլմի առանձին գլուխներ, որոնց առաջին երկու մասերն արդեն իսկ ցուցադրվել են։
Ֆիլմի երկրորդ մասում երգչուհին ներկայանում է լոգարանում լրիվ մերկ ջրի մեջ պառկած՝ ծխախոտը ձեռքին։ Բաց տեսարանները դրանով չեն ավարտվում և երկրպագուները հնարավորություն են ունեցել նաև տեսնել երգչուհու դաջվածքը։ Ողջ ֆիլմի ցուցադրման ժամկետը դեռևս հայտնի չէ։ Հիշեցնենք նաև, որ ֆիլմի սցենարիստը նույնպես Լոբոդան է եղել։