Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով Իսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայում Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Հրդեհ Բայանդուր գյուղում ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրության մարման մասին Պուտինը կարծում է, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխգործակցությունը Ովքեր են վերադառնում գերությունից․ Բաքուն անուններ է հրապարակել Արտակարգ դեպք՝ Երևանում. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ Ո՞ւմ է պատրաստվում վերադարձնել Ադրբեջանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16,456-ի 

Հայ քաղաքագետները «Russia Today»-ի իրենց հոդվածում քննադատում են Բաքվի ռեժիմն ու նրան զինող միջազգային հանրությանը

Համաշխարհային Մամուլ

Հայ քաղաքագետները՝ Վահան Դիլանյանը և Վիլեն Խլղաթյանը, «RT»-ում (Russia Today) հրապարակված «Ոչ այնքան «սառեցված» հակամարտություն Հարավային Կովկասում» հոդվածում վերլուծել են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանային և միջազգային հիմքերը՝ սուր քննադատության ենթարկելով Բաքվի ռեժիմի ահաբեկչական էությունը, ինչպես նաև միջազգային հանրության՝ Ադրբեջանին զինելու և անպատժելիության խրախուսման վարքագիծը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի հայերեն ամբողջական թարգմանությունը ստորև.

Ոչ այնքան «սառեցված» հակամարտություն Հարավային Կովկասում

Մինչ աշխարհը զբաղված է Գազայում և Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություներով, հակամարտության մեկ այլ օջախ է բռնկվել Հարավային Կովկասում:

Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումներն ակտիվացան հուլիսի կեսերին՝ լարելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) և Ադրբեջանի միջև շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով առկա ստատուս քվոն:

Այդ գործողությունների հետևանքով միայն հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակաշրջանում 5 ղարաբաղյան և 25 ադրբեջանցի զինվորեր են սպանվել: Զոհերի թիվն ավելի շատ է, քան ողջ նախորդ տարվա թիվը:

Թեև երկու կողմերն էլ շտապեցին մեղադրել մեկը մյուսին, փաստը մնում է այն, որ Ադրբեջանն է մշտապես հայտարարել պատերազմը վերսկսելու իր մտադրությունների մասին՝ նվաճելու Արցախը և ստիպելու վերջինիս ազատասեր ժողովրդին՝ ապրել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի ներքո: Միայն Ադրբեջանն է հետևողականորեն կերպարավորել հայերին՝ որպես չարիք «այլ», և միայն Ադրբեջանն է պարբերաբար հրաժարվել՝ թուլացնելու լարվածությունը շփման գծում վստահության կառուցման միջոցներով, ինչպիսիք են դիպուկահարների հեռացումը կամ առնվազն սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության վրա չկրակելու համաձայնումը:

Ադրբեջանական զինվորների կորուստների մեծ թիվը ցույց է տալիս, որ նրանք են եղել հարձակվող կողմը: Ավելին, պաշտպանվող կողմը չի կարող թողնել սպառազինություն և զինամթերք մյուս կողմի տարածքում:

Սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև Կարմիր խաչի շտապօգնության մեքենաների վրա կրակ արձակելու ադրբեջանական քաղաքականությունը ցինիկաբար խախտում է Ժնևի կոնվենցիաներում հաստատված հումանիտար սկզբունքները: Բաքուն նաև հովանավորում և օգտագործում է մարդկային ռեսուրսներ՝ իրականացնելու դիվերսիոն գործողություններ Հայաստանում և Արցախում:

Այսօրինակ զարգացումը կարող է խթանել Ադրբեջանում ահաբեկչության աճին, որտեղ ատելության մշակույթի իռացիոնալ ասպեկտները հիմք են հանդիսանում պաթոլոգիական դաժանության զարգացման համար, որն ահաբեկչության արմատներից մեկն է: Ելնելով այդ երկրի շատ շրջաններոմ սոցիալական վատ պայմաններից և անօթևանությունից՝ ադրբեջանցիներն ամենախոցելի թիրախն են ահաբեկչական և ռադիկալ էքստրեմիստական խմբերի հավաքագրման տեսանկյունից:

Փորձը ցույց է տալիս, որ ակտիվ կապ կա ահաբեկչական գործողությունների և հակամարտության գոտու միջև՝ վերջինս հանդիսանալով որպես պարարտ հող այդօրինակ ակտերի համար:

Մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիների ներգրավվածությունը Չեչնիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Սիրիայում և վերջերս Իրաքում Իսլամական պետության կողքին (նախկինում հայտնի որպես ISIS - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») ահաբեկչական գործողություններում, վերահաստատում է այս տեսակետը:

Ադրբեջանական դիվերսանտների վերջերս դրսևորված անմարդկային վարքագիծը որպես Արցախի Շահումյանի շրջանում հետախուզադիվերսիոն գործողության մաս, հանգեցրեց 17-ամյա հայ պատանու դաժան սպանության: Սա ևս մեկ օրինակ է Ալիևի ռեժիմի և ադրբեջանական կողմի ահաբեկչական էության, ինչի ավելի վաղ դրսևորումը ադրբեջանցի սպայի կացնասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումն էր, ով ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացի ժամանակ կացնով սպանել էր քնած զինվորին միայն այն պատառով, որ նա հայ էր:

Խրախուսելով հետագա ագրեսիան

Միևնույն ժամանակ, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) շտապեցին իրենց հայտնի ձեռագրով դիմել բոլոր կողմերին՝ հարգելու զինադադարը, զերծ մնալու բռնություններից և փնտրելու խաղաղ քաղաքական լուծում:

Թե ինչ է այս կեղծ հավասարության քաղաքականությունը ծնում, ակնհայտ է՝ ադրբեջանական ռեժիմի անպատժելիության զգացում՝ շարունակելու մեծացնել լարվածությունը, սպառնալ պատերազմով և խարանել հայերին իր հպատակների աչքերում՝ այլ կերպ ասած, միանգամայն հակառակը այն բանի, ինչին համանախագահները ձգտում են:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նաև չունի (հետևաբար պետք է շնորհվի) միջադեպերի հետտաքննման իրականացման մանդատ և ավելի շատ ռեսուրսներ՝ կանխելու և դատապարտելու այդօրինակ ագրեսիայի գործողությունները:

Ի լրումն, հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները», որ հանդիսացել են տարածաշրջանում հարաբերական կայունությունը երաշխավորող գործոն, շատ ավելի անիրատեսական են դարձել ադրբեջանական՝ ներքին և արտաքին մակարդակներում վերջերս դրսևորվող վարքագծի լույսի ներքո:

Հարձակումների վերջին տարափը զուգորդվեց քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ակտվիստների նկատմամբ Բաքվի հետապնդումներով: Միանգամայն վերջերս Արիֆ և Լեյլա Յունուսը և Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվեցին հարկերից խուսափելու և դավաճանության շինծու մեղադրանքներով:

Պաշտոնական Բաքուն նպատակադրված է՝ շեղելու քաղաքացիների դժբախտությունը իր անկարողունակ և կոռուպացված իշխանությունից հեռու՝ դեպի արտաքին թշնամին՝ մեծացնելով լարվածությունը Հայաստանի և Արցախի դեմ: Բացի ԵԱՀԿ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության մեղմ քննադատությունից, ոչ մի ճնշում չգործադրվեց՝ ճնշելու Ալիևի ռեժիմին մեծացող ավտորիտարիզմի համար:

Պատճառները բավականին ակհայտ են. Արևմուտքին պետք է Արդբեջանը՝ որպես ԵՄ էներգետիկ մատակարարումների նկատմամբ Ռուսաստանի ճնշող վերահսկողության թուլացման՝ ավելի լայն ծրագրի բաղկացուցիչ և վախենում է, որ ցանկացած քննադատություն կստիպի Ալիևին՝ փոխարենը ձգտել Ռուսաստանի հետ գործընկերության:

Աֆղանստանից զորքերի նախատեսված դուբսերումը նույնպես պահանջում է Ադրբեջանի աջակցությունը, քանի որ ՆԱՏՕ-ի որոշ սպառազինություն կպահանջի Արդբեջանի միջոցով փոխադրում:

Ավելին, քանի որ Արևմուտքը հասկանում է, որ հնարավորություն չունի՝ հեռացնելու Հայաստանին Ռուսաստանի հետ իր ունեցած դաշինքից, չի պատրաստվում՝ կիրառել իր քաղաքական կապիտալը՝ կարգի հրավիրելու Ադրբեջանին: Բոլոր դեպքերում, Արևմուտքը նախընտրում է Ադրբեջանի էներգոռեսուրսները ցանկացած այլ բանից, որ Հայաստանը կարող էր առաջարկել:

Վերը նշվածը հանգեցրեց մի շարք այլ երկրների հետ միասին Ադրբեջանի ներառմանը ԱՄՆ Սենատի «Ռուսաստանի ագրեսիայի կանխման ակտ» կոչվող օրինագծում, որի նպատակն է «կանխել Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի և Եվոպայի ու Եվրասիայի ինքնիշխան այլ պետությունների դեմ, և այլն»: Այն, եթե գործադրվի, լիազորում է ԱՄՆ և Ադրբեջանի զինված ուժերի միջև « ռազմական փոխգործակցության նշանակալից աճ », «ներառյալ մասնավորապես մեծացնելով զորավարժությունների և վերապատրաստումների ու փոխանակումների ներկայիս տեմպը», ինչպես նաև «ուժեղացնելով առկա, երկկողմ և բազմակողմ պաշտպանության համագործակցության պայմանագրերը, ներառյալ այնպիսիք, որ վերաբերում են կիբեռ պաշտպանության համագործակցությանը»:

Իրոնիան այստեղ այն է, որ օրինագիծը կխրախուսի Ադրբեջանին՝ շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը՝ որպես տարածաշրջանում ամենառազմականացված և պատերազմատենչ կողմ և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ստեղծման գլխավոր խոչընդոտ:

Մյուս կողմից, Ռուսաստանը, որը զբաղված է իր ներքին տնտեսական իրավիճակով՝ պամանավորված արևմտյան սանկցիաներով և Ուկրաինայում քաղաքացիական պատերազմով, թերևս դժակամությամբ վերաբերի իր սահմաններին այդքան մոտ մեկ այլ հակամարտության բռնկմանը: Թեև կա հնարավորություն առ այն, որ Ռուսաստանն է խթանում այս լարվածությունները, որպեսզի պատրվակ գտնի՝ տեղակայելու իր «խաղաղապահներին» տարածաշրջանում, այնուամենայնիվ, Երևանում և Ստեփանակերտում բազմիցս և կտրականապես խուսափել են այդ հեռանկարից:

Այսպես, այս շաբաթավերջին Սարգսյանը և Ալիևը կհանդիպեն Պուտինին Սոչիում: Թեև Մոսկվան նպատակ ունի՝ վերահաստատելու իր վերահսկողությունը այսպես կոչված «շահերի էքսկլյուզիվ գոտու» տարածաշրջանում միայն հանդիպման փաստով, Սոչիի բանակցություններից որևէ հիմնարար ելք տեղի չի ունենա հակամարտության կարգավորման կապակցությամբ:

Այդուամենայնիվ, նախագահ Սարգսյանը պետք է օգտագործի առիթը՝ քննարկման առարկա դարձնելու Ադրբեջանի ռազմականացումը՝ Բաքվին միլիարդավոր դոլլարների չափով սպառազինություն վաճառելու Ռուսաստանի հոժարակամության վերաբերյալ քննադատության խիստ նկատառմամբ, և թե ինչպես է այն անմիջականորեն նպաստում արյունահեղության աճին: Ուստի, Սարգսյանը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցման կապակցությամբ:

Ըստ երույթին, սակայն, շփման գծի երկայնքով լարվածությունը կմնա բարձր՝ Ադրբեջանի կողմից նախաձեռվելիք հետագա սրացումներով ու միջադեպերով հանդերձ: Եթե այսպես շարունակվի, միայն ժամանակի խնդիր է, նախքան մի կողմը սխալ հաշվարկի, հավանաբար Ադրբեջանը, և սկսի նպատերազմի նոր փուլ:

Անգամ եթե ռացիոնալ պատերազմը կանխատեսելի չէ, արկածախնդրայինը հավանական է: Բաքվի ռեժիմի քաղաքականություն մշակողներին՝ ռազմատենչությանն ու հակամարտության սրացմանը գրգռող ապատեղեկատվության արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

ՀՀ պաշտպանության նախարարության արդյունավետ և ճշգրիտ քաղաքականության շնորհիվ, թողարկելով զգուշացնող հայտարարություններ, հանդիպումներ ունենալով դեսպանների և ռազմական կցորդների հետ, ինչպես նաև տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն շփման գծում զարգացումների վերաբերյալ, համապաստախան տեղեկատվական միջավայր է ստեղծվել հայկական հակահարձակման համար: Այսպիսով, եթե Ադրբեջանի շարունակի բարձր պահել լարվածությունը, հայկական ռազմական պատասխանը կլինի ուժգին և անսպասելի:

Ցանկացած սցենարի դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և այլ շահագրգիռ դերակատարները, ինչպիսիք է Մեծ Բրիտանիան, կկրեն նույնքան պատասխանատվություն, որքան սանձազերծող կողմը: Չի կարելի մի կողմից զինել ագրեսորին և մյուս կողմից ակնկալել խաղաղություն:

Վահան Դիլանյան և Վիլեն Խլղաթյան «RT»-ի համար

Վահան Դիլանյանը քաղաքական գիտությունների թեկնածու է: Նա տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորման ոլորտի ճանաչված փորձագետ է և Երևանում հիմնված վերլուծական կենտրոնի՝ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ), նախագահն է:

Վիլեն Խլղաթյանը մասնագիտացած է ինտեգրացված ռազմավարության և ազգային անվտանգության ոլորտներում՝ կենտրոնացված էներգիայի աշխարհաքաղաքականության ուղղությամբ: Նա ՔԶՀԿ փոխնախագահն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրովՍաուդյան Արաբիայում արքայազն է մահացելՊուտինի և Ռաիսիի՝ ավելի քան հինգ ժամ տևած բանակցություններն ավարտվել ենԻսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայում Adidas-ը թողարկել է կոշիկի տուփի տեսքով թրենդային պայուսակՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀրդեհ Բայանդուր գյուղումԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրության մարման մասինՊուտինը կարծում է, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխգործակցությունըՈվքեր են վերադառնում գերությունից․ Բաքուն անուններ է հրապարակել Արտակարգ դեպք՝ Երևանում. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ Ո՞ւմ է պատրաստվում վերադարձնել Ադրբեջանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16,456-իԿոչ եմ անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել․ Շառլ ՄիշելԲաքուն համաձայնել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանըԻնչպես է «Հայասաթ-1»-ն անջատվում հրթիռից (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարելԲուենոս Այրեսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հայտարարություն Հայկական կողմը դրական է արձագանքել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին Իրանի նախագահը կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծումըԱրտաշատում վարորդը հարձակվել է պարեկների վրա, վթարային իրավիճակ ստեղծելՀՀ-ն հանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի նստաշրջանը հյուրընկալելու իր հայտը և աջակցում Ադրբեջանի հայտին Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների․ հայտարարություն Ինչու բռնապետ Ալիևը որոշեց արտահերթ նախագահական ընտրությունների գնալ. ադրբեջանագետի անդրադարձը Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցում մենք կարձանագրենք հաջողություն. Անդրանիկ Քոչարյան «Զոռբայությամբ» համայնքապետ դարձածները. ո՞վ է հաջորդըՎիետնամում ուսուցչուհին կորցրել է գիտակցությունը աշակերտների կողմից ծեծի ենթարկվելուց հետոՄանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող Իրանի նախագահը Պուտինին ասել է, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը Դանիայի իշխանություններն արգելել են Ղուրանի այրումըՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին այլևս չեն կարող բենզալցակայան անվանելՀեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Դավիթ ԽուդաթյանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը Կիպրոսում Պուգաչովային սպասարկած վաճառողուհուն սպառնացել են աշխատանքից հեռացնելՓաշինյանին ներկայացվել է ԲՏԱ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը Թուրքիան և Հունաստանը ստորագրել են բարեկամության ու բարիդրացիության մասին հռչակագիր50 անձանցից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրայինի պաշտոնյաների գործն ուղարկվեց դատարան Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովըԲրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին Իսպանիայում դպրոցականը ռեկորդային չափերի լոքո է բռնելMercedes Vito-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք. Ալեն ՍիմոնյանՀՀ փոխվարչապետը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են վեճերը լուծել խաղաղ ճանապարհովԼարսը բաց է նաև բեռնատարների համար ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՉեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված