Քաղաքական սերնդափոխությո՞ւն
Հասարակություն
Լուրեր.com–ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավում քննարկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում Արուսիկ Մկրտչյանին ընդգրկելու հարցը, որը հասարակությանը հայտնի է DJ Vakcina կեղծանունով։ Այս քայլը պետք է դիտարկել վերջին շրջանում ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնի մարդկանց ընդգրկելու «ակցիայի» շարունակություն։ Dj Vakcina–ն ծավալում է հասարակական ակտիվ գործունեություն, մասնակցում բնապահպանական միջոցառումներին, քարոզում առողջ ապրելակերպ։