Ինչպես երեկ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, մեր ունեցած տեղեկություններով ՀՀԿ վերնախավում քննարկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում Արուսիկ Մկրտչյանին ընդգրկելու հարցը, որը հասարակությանը հայտնի է Dj Vakcina կեղծանունով։
Այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով այսօր Լուրեր.com-ի լրագրողը զանգահարեց Արուսիկ Մկրտչյանին և թեմայի շուրջ զրուցեց նրա հետ։
- Արուսիկ, իրակա՞ն են այն լուրերը, որ ձեզ ընդգրկելու են ՀՀԿ համամասնական ցուցակում:
- Ճիշտն ասած, ես մամուլից եմ տեղեկացել, որ նմանատիպ լուրեր են շրջանառվում։
- Այնուամենայնիվ, եթե նման առաջարկ լինի։
- Ճիշտ է, ես ունեմ որոշակի քաղաքական ամբիցիաներ, որոնք հնարավոր է դրսևորեմ հետագայում։ Սակայն այս պահին ես պատգամավորական հավակնություններ չունեմ։ Ներկայումս ես շարունակում եմ ծավալել հասարակական, բարեգործական և բնապահպանական ակտիվ գործունեություն։