00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
NBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Անկասկած Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչն է. ՄարադոնաՄխիթարյանը` Sky Sports-ի հարյուր լավագույն խաղացողների ցանկումԱմենակարևորի մասին չե՛ն խոսումՀՀԿ-ն հրապարակել է համապետական ցուցակն ամբողջությամբ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը Աշոտ Աղաբաբյանը՝ ՀՖՖ նախագահի հայտարարությունների և խորհրդարանական ընտրություններին իր դիրքորոշման մասինՃապոնիայի կիբեռանվտանգության նախարարը խոստովանել է, որ համակարգչին չի տիրապետում Իբրահիմովիչը` MLS-ի տարվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)«Մենք» դաշինքի 1-ին տասնյակը հայտնի է

Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար այն մասին, թե ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը խուսափում է հարկերից: Իբրև աղբյուր նշվում էր Արշալույսի գյուղապետարանը: Լուրեր.com-ը հոդվածում մատնանշված ընկերություններից ճշգրտել է, թե ինչու են խուսափում հարկերի վճարումից և պարզել, որ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ներկայացրած տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Ստորև ներկայացնում ենք մեր հետաքննության արդյունքները:

Եվ այսպես: Հրապարակման մեջ ներկայացված էր, թե իբր «Կուարլինի» ՍՊԸ-ն տեղական բյուջե տարեկան ընդամենը 5026 դրամ է վճարում: Ընկերության գլխավոր հաշվապահ Հայկ Պողոսյանը նշեց, որ 2013-ին Արշալույսի գյուղապետարանին հողի հարկ է վճարվել 101 614 դրամ, իսկ գույքահարկ՝ 9026 դրամ: Սակայն, ևս 229 000 դրամի գույքահարկ էլ վճարվել է Էջմիածնի քաղաքապետարանին: Բանն այն է, որ «Կուարլինի» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ քաղաք Էջմիածին, Չոբանքյարայի խճուղի 8: Իսկ իրավաբանական հասցեն Արշալույսից տեղափոխելն էլ իր նախապատմությունն է ունեցել: Այն պահից, երբ Արշալույսի գյուղապետ է կարգվել Զարզանդ Գրիգորյանը, նա, չարաշահելով պաշտոնական դիրքը, սկսել է արհեստականորեն արգելքներ ստեղծել ընկերության համար: Մասնավորապես, գյուղապետարանը, չի հատկացրել զրոյական տեղեկանք, որպեսզի ՍՊԸ-ն չկարողանա մասնակցել մրցույթների: Իսկ եթե խոսում ենք «Կուարլինի» ՍՊԸ-ի հարկերի մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ 2013-ին այս ընկերությունը պետբյուջե է վճարել 128 մլն դրամից ավելի հարկ, բացի այդ 30 մլն դրամից ավելի վճարել է սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար: Ի դեպ, ընկերության հաշվապահն իր բոլոր փաստարկները հիմնավորում էր՝ ներկայացնելով համապատասխան վճարումների կտրոնները:

Մանվել Գրիգորյանի, իբր թե չվճարած հարկերի մասին հրապարակման մեջ անդրադարձ կար նաև «Արփենիկ» գինու գործարանին, թե իբր այս ընկերությունը վճարում է տարեկան ընդամենը 65 924 դրամ: Այստեղ էլ հաշվապահ Նունուֆար Ստեփանյանը պատասխանեց մեր հարցերին: Նա նշեց, որ ամսեկան միայն 250 000 դրամ աշխատողների սոցվճար է փոխանցում, 3 միլիոնի հարկեր և տուրքեր մուծում: Նույնիսկ ներկայացրեց տեղեկանք, որ հողի հարկի գերավճար ունի: Տիկին Ստեփանյանը խորհուրդ տվեց զրուցել տասնյակ այն գյուղացիների հետ, ովքեր հենց մեր զրույցի պահին գործարանին խաղող էին հանձնում: Արմավիրի մարզի տարբեր գյուղերի հողատերերի հետ զրույցից պարզվեց, որ այս գինու գործարանն ուղղակի փրկություն է մարդկանց՝ խաղող աճեցնողների համար: Մարդկանց շատ հարմար է առանց լրացուցիչ ծախսերի խաղողը հանձնել այստեղ՝ ժամանակին ստանալով ապրանքի վճարը: Խաղող հանձնողներն ուղղակի գոհ ու շնորհակալ են գեներալից, որ իրենցից հարմար պայմաններով խաղող է մթերում: Գյուղացիներն օրհնում էին գեներալի ծնողներին, որոնցից էլ հիշատակ է մնացել այս գործարանը: Մարդիկ անամոթություն էին համարում Արշալույսի գյուղապետի այն պնդումները, թե իբր գործարանն էկոլոգիապես խանգարում է Զարզանդին: Ախր գործարանը 1930-ականներին է կառուցվել և երբեք ոչ մի վնաս չի տվել: Տասնյակ գյուղացիներ, որոնց հետ զրուցեցինք, խնդրեցին իրենց դիրքորոշումը փոխանցել այն մարդկանց մասին, ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին իրականության չհամապատասխանող տեղեկություններ են տարածում: Գյուղացիների համոզմամբ՝ Զորավարի հասցեին սուտ լուրեր տարածողները թուրք են, գեներալի մասին վատ խոսողները թուրքի գործակալ են, Ալիևի շահերի սպասարկուներ: Մարդիկ հիշեցնում էին, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ, այսօր էլ, միայն հայ ազգի թշնամիներին, միայն թուրքերին է ձեռնտու եղել Մանվել Գրիգորյանի մասին վատ բաներ խոսելը: 

Մեր հաջորդ զրուցակիցը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ տնօրեն Արթուր Ամիրխանյանն է: Նա նույնպես փաստարկված, կտրոններ ներկայացնելով է հերքում տեղեկությունները, թե իբր իրենք ընդամենը 204 000 դրամ են տեղական հարկ մուծում: Պարոն Ամիրխանյանը նախ ներկայացրեց, որ իրենք մշտապես ընդգրկվում են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում, ինչը հեշտությամբ կարելի է ստուգել պաշտոնական կայքերից, որոնցում տեղադրվում է խոշոր հարկատուների ցուցակը: Այս ընկերության՝ 2013-ին պետբյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարը գերազանցում է 120 միլիոնը: Միլիարդ 200 միլիոնից ավելի էլ վճարումներ են կատարվել հայռուսգազարդին և էլցանցին: 2013-ի ընթացքում Արշալույսի գյուղապետարան ընկերությունը վճարել է 870 000-ի հողի հարկ, 306 000-ի գույքահարկ և 127 000-ի՝ վարձավճարներ: Տասնյակ անգամ ավելի էլ վճարվել է այլ համայնքների տեղական բյուջեներին: Խնդիրն այն է, որ «Արա և Այծեմնիկ» նույնպես իրավաբանական հասցեն տեղափոխել է Արշալույսից, քանի որ գյուղապետարանը, Զարզանդ Գրիգորյանի օրոք, փորձել է անհիմն խանգարել ընկերության գործունեությանը, օրենքից չբխող տույժեր, տուգանքներ կիրառել: Իհարկե, հետագայում, դատական կարգով այդ ապօրինությունները վերացվել են, սակայն, ինչպես Ամիրխանյանն է պնդում, իրենք ժամանակ չեն կարող վատնել այդքան անիմաստ դատական քաշքշուկների մեջ: Ամիրխանյանը հավելեց նաև, որ իրենք հարկադրված են եղել փաստաբանի հետ պայմանագիր կնքել և տասնյակ դատական գործընթացների մասնակցել՝ խորհուրդ տալով իրենց փաստաբան գուրգեն Գրիգորյանից ճշտել, թե ինչ ապօրինություններ է իրեն թույլ տվել Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Փաստաբանի հետ զրուցել ենք, սակայն, մինչ զրույցին անդրադառնալը նշենք, որ մեզ ներկայացված բազմաթիվ կտրոնները փաստում են, որ 2013-ին Մանվել Գրիգորյանը, որպես ֆիզիկական անձ, Արշալույսի տեղական բյուջե է վճարել 947 000 դրամի հողի հարկ, 210 000-ի գույքահարկ և 25 000-ի վարձավճար, իսկ իր հետ փոխկապակցված անձինք՝ 3 մլն 700 000 դրամի տեղական հարկ: Պատգամավորը տասնյակ անգամ ավելի տեղական տուրքեր էլ վճարել է այլ ՏԻՄ-երի, նույն այն պատճառներով, որոնց անդրադարձանք իրավաբանական անձանց դեպքում:

Հիմա փաստաբանի հետ մեր զրույցի որոշ մանրամասներ: Այսպես ուրեմն, ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, գերազանցելով լիազորությունները՝ ապօրինաբար չարաշահելով պաշտոնական դիրքը, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի նկատմամբ ոչ իրավաչափ որոշումներ է կայացրել: Ուշագրավ է հենց թեկուզ այն փաստը, որ երբ ընկերությունը փորձել է արդարություն գտնել դատական կարգով, գյուղապետն ինքն իր որոշումները չեղյալ է համարել՝ չսպասելով դատավճռին: Միայն այս տարվա մայիսի 29-ի որոշմամբ Զարզանդ Գրիգորյանը «Արա և Այծեմնիկ» ապօրինաբար տույժերի ենթարկելու 6 սեփական որոշում է չեղյալ համարել:

Փաստաբանը ներկայացրեց նաև տեղեկանք, թե «Արա և Այծեմնիկ»-ի դեմ ինչ «խայտառակ անգրագետ և անհիմն դատական հայցեր» է ներկայացրել գյուղապետ Զարզանդը: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 22.08.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ: Վեճի առարկա է հանդիսացել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող 20,95 հա մակերեսով հողամասը: Հողամասը հանդիսանում է «Արա և Այծեմնիկ» ԲԲ Ընկերության սեփականությունը համաձայն 05.04.2006թ. թիվ 2128642 սեփականության իրավունքի գրանցման վկայականի: Հողամասի սեփականությունը ծագել է 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, որով կադաստրը կատարել է սեփականության սահմանման վերաբերյալ համապատասխան նշումներ /սեփ. վկայական 2128642/:

Նշված փաստերի առկայությամբ, որոնց չտիրապետելով Արշալույսի գյուղապետարանը, անհիմն հայց է ներկայացրել ընդդեմ Ընկերության արդեն իսկ սեփականություն դարձած հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու և հողամասը հետ վերադարձնելու պահանջներով, 11.12.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ' հայցը մերժելու վերաբերյալ' այն անհիմն լինելու պատճառաբանությամբ /քաղ. գործ թիվ Արդ 1/0690/02/13/:

Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 22.08.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Անդրանիկ Գրիգորի Թևանյանի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ: Նշենք, որ Անդրանիկ Թևանյանի կողմից հողի վարձակալության վճարները ամբողջությամբ եղել են կատարված ըստ եռամսյակային դրույքաչափերի: Բացի այդ 2013թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով Անդրանիկ Թևանյանը տուժել է, և ՀՀ Կառավարության որոշման' ՀՀ-ում կարկտահարությունից տուժած բնակիչների հողի հարկի, հողի վարձակալության վճար վճարողներին ցուցաբերած պետական աջակցությունից չի օգտվել:

Արշալույսի գյուղապետարանը, չկատարելով հողի վարձավճարի հաշվարկ և հաշվի չառնելով պետության կողմից ցուցաբերած աջակցությունը, չհաշվանցելով այն՝ դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, և քանի որ Անդրանիկ Թևանյանի կողմից կատարված է եղել վարձավճարի պարտավորությունները, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ' հայցը մերժելու վերաբերյալ /քաղ. գործ թիվ Արդ 1/0691/02/13/:

Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 03.07.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ:

Վեճի առարկան է հանդիսանում Արշալույս համայնքում գտնվող 705 քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա խանութը: Հողամասը ծանրաբեռնված է շինություններով: Շինությունները հանդիսանում են ընկերության սեփականությունը, իսկ նշված հողամասը հատկացվել է որպես խանութի սպասարկման տարածք: Նշված հողամասը ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի պահանջների համաձայն' հանդիսանում է ընկերության պայմանական սեփականությունը:

Ինչ վերաբերում է հողամասի սեփականության պետական գրանցմանը, ապա բազմիցս Արշալույսի գյուղապետարանից պահանջվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ տեղեկանք, սակայն մինչ օրս, չնայած առարկությունների բացակայության, Արշալույսի գյուղապետարանը խուսափում է տրամադրել նշված տեղեկանքը' այն անշարժ գույքի կադաստր ներկայացնելու համար: Ավելին, նման տեղեկանք Արշալույսի գյուղապետարանի կողմից չի տրամադրվում ընկերությանը պատկանող մյուս հողամասերի նկատմամբ:

Սույն գործի շրջանակներում նշված հողամասի վարձավճարի գումարի հետ կապված համաձայն պայմանագրի' կատարվել են վճարումներ, իսկ վաղեմության ժամկետի խախտման պահանջվող գումարների մասով կիրառվել է հայցային վաղեմություն:

Այսպես, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' 06.11.2013թ. թիվ Արդ 1/0475/02/13 վճռի համաձայն' Արշալույս համայնքի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև' 17.11.2005թ. կնքված 705 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու և դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին պահանջները մերժվել են:

Փաստաբանը նշում է, որ անվերջ կարելի շարունակել ապօրինությունների թվարկումը, պարզապես պետք է ընդունել իրականությունը, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն օգտագործում է իր պաշտոնը անձնական ամբիցիաները լուծելու համար: Նա անգամ փորձում է խաթարել «Արա և Այծեմնիկ» կառուցած երեխաների խաղահրապարակի նորմալ գործունեությունը, փորձում է խոչընդոտել գինու գործարանի աշխատանքները, որը տասնյակ աշխատատեղերի խնդիր է լուծում, տասնյակ հողատերերի բերքի մթերման հարցեր լուծում:

դիտվել է 6682 անգամ
Լրահոս
15 Նոյ
Բարձրակարգ նորաձևություն՝ աղբից (տեսանյութ) NBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Օբամաները 60 մլն դոլար կստանան իրենց հուշերի տպագրության համար Անկասկած Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչն է. ՄարադոնաԱպօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել (տեսանյութ) Մխիթարյանը` Sky Sports-ի հարյուր լավագույն խաղացողների ցանկումԸնտրություններն իրենց տարամաբանությամբ չեն տարբերվի նախկինում տեղի ունեցածներից․ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան «Իմ ընկեր, իմ օգնական…» Էմմիի ջերմ շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար) Այս դիմահարդարմամբ չեք ամաչի ներկայանալ հանրությանը․ Գոհար Ավետիսյան (տեսանյութ)«Օգնեցե՜ք, մոտս սրացում է սկսվել, շտապ ոճի պատվաստանյութ ներարկեք». VARDA Սմբատ Լպուտյանը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում Մարոկկոյի թագավորը քնել է Մելանյա Թրամփի կողքին ու բարկացրել Դոնալդ Թրամփին (տեսանյութ) ՊԵԿ - «Գազպրոմ Արմենիա» փոխհրաձգությունը շարունակվում էՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը ՀԱԿ-ը ընտրություններից հետո կփորձի համախմբել հանրությանը Հեղաշրջում Burberry-ի նորաձևության կայսրությունում Տոտալ դիկտատուրա է տիրում ՔՊ-ում․ Գևորգ Աճեմյանը բացում է «ՔՊ խոհանոցը» (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է Քևին Օքսուզի գործը Վալերիյ Օսիպյանն ազատել է աշխատանքից Արմեն ԽաչատրյանինԻնչի՞ մասին էր «Չար տնակի հեքիաթը». պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ) ՃՈ-ն վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ Ամենակարևորի մասին չե՛ն խոսումՀամաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալԴավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Ալավերդու պղնձաձուլարանը փակելու վերջնական որոշում դեռ չկա. Տիգրան Ավինյան «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ Ադրբեջանի Սամուխի էլեկտրակայանում պայթյուն է գրանցվել ՀՀԿ-ն հրապարակել է համապետական ցուցակն ամբողջությամբ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը Մասնակցությունս ընտրություններին ամենևին չի նշանակում մարզական պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտ․ Արսեն Ջուլֆալակյան Աշոտ Աղաբաբյանը՝ ՀՖՖ նախագահի հայտարարությունների և խորհրդարանական ընտրություններին իր դիրքորոշման մասին«Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ BMW-ի միջից երիտասարդները կրակոցներ են արձակել«Սասնա Ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան․ ԼՀԿ-ն հրապարակեց ցուցակը ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը` ամբողջությամբ Հրապարակվել է ԲՀԿ-ի 1-ին տասնյակը Արգամ Աբրահամյանը չի մասնակցելու ընտրություններինՃապոնիայի կիբեռանվտանգության նախարարը խոստովանել է, որ համակարգչին չի տիրապետում Իբրահիմովիչը` MLS-ի տարվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)«Մենք» դաշինքի 1-ին տասնյակը հայտնի է Սերժ Սարգսյանն «ակտիվացրել» է Քոչարյանին. ի՞նչ խնդիր է լուծում 2-րդ նախագահըԲՀԿ-ն ներկայացրեց ընտրացուցակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը Մենք անընդհատ ձգտում ենք կատարելության․ Փաշինյանը՝ Ուրիխանյանին Ինչու է սիսիանցի 14-ամյա աղջիկն ինքնասպանության փորձի իմիտացիա ստեղծել. մանրամասներՔայլի Ջեները` Elle ամսագրի շապիկին (լուսանկարներ)Թագավորական ընտանիքի նոր լուսանկարներըՀ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենը «հասկանալի պատճառներով» դադարեցնում է աշխատանքային գործունեությունը Թանդիլյանի վերջին «նվերը» հրաժարականից առաջ«Բավարիա»-ի ղեկավարությունը Զիդանին առաջարկել է գլխավորել թիմը
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն Միքայելյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»