Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում
ՌուսաստանՎալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը հոկտեմբերի 1-ին ընդունել են Ռուսաստանի սենատորները:
Մատվիենկոյի թեկնածությունը ներկայացրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը:
Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել գործընկերներին ցուցաբերված վստահության համար՝ նշելով, որ «երջանիկ է աշխատել նման պրոֆեսիոնալների հետ»:
Առաջին անգամ այդ պաշտոնում Մատվիենկոն, որն ավելի վաղ զբաղեցնում էր Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնը, ընտրվել էր 2011 թվականին և դարձել խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած առաջին կինը Ռուսաստանի պատմության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: