Էբոլայի համաճարակի գոտում լրացուցիչ պահանջվում է ավելի քան հինգ հազար բուժաշխատող
ԱշխարհԱվելի քան հինգ հազար լրացուցիչ բուժաշխատող է պահանջվում Աֆրիկայի արևմուտքում՝ Էբոլայի համաճարակի գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Են Կիմը, որն ուղեկցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուինին Աֆրիկյան Եղջյուրի երկրներ նրա ուղևորության ընթացքում:
«Անհրաժեշտ է Աֆրիկայից բժիշկների մշտական ներհոս ապահովել վիրուսով տարածված երեք երկրներ: Բայց ես չգիտեմ, թե որտեղից վերցնենք այդքան բուժանձնակազմ: Շատերը վախենում են մեկնելուց: Հուսով եմ՝ պրոֆեսիոնալները կհիշեն Հիպոկրատի երդումը, որը նրանք տվել են: Այժմ եկել է հենց այդ պահը»,- ասել է նա Եթովպիայի մայրաքաղաքում: Պան Գի Մունը հայտարարել է, որ վիրուսի տարածումն ընթանում է ավելի արագ, քան միջազգային հանրակցությունը դրա դեմ պայքարի միջոցներ է ձեռնարկում:
Աֆրիկյան միության հանձնաժողովի ղեկավար Նկոսազանա Դլամինի Զուման խոստացել է ավելի քան երկու հազար բուժաշխատող ուղարկել Գվինեա, Սիեռա Լեոնե և Լիբերիա: «Հիվանդությունը մեզ անակնկալի բերեց: Մեր պատասխանը մայրցամաքային, համաշխարհային և ազգային մակարդակում դանդաղ էր»,- ասել է նա:
Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում Էբոլայից արդեն մահացել է գրեթե հինգ հազար մարդ, վարակվել են ավելի քան տասը հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: