Սերբիայի Էներգետիկայի նախարարի գլխին սառցաբեկոր է ընկել (տեսանյութ)
ԱշխարհՍերբիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչի գլխին սառցաբեկոր է ընկել: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն՝ հղում անելով Радио Телевизија Србије-ին:
Պատահարը տեղի է ունեցել Անտիչի Մայդանպեկ համայնք կատարած ստուգայցի ժամանակ, որտեղ նա ստուգել է՝ ինչպես են ընթանում էլեկտրագծերի վերականգնման աշխատանքները։
Պաշտոնյան հանդես է եկել լրագրողների առաջ, երբ նրա գլխին ծառի ճյուղից պոկված սառցաբեկոր է ընկել։ Բարեբախտաբար, Անտիչը գլխին կրել է պաշտպանիչ սաղավարտ, ինչի շնորհիվ նա ընդամենը թեթև վնասվածք է ստացել։
Նախարարը չի դադարեցրել իր ելույթը և շարունակելով իր միտքը՝ նշել է, որ անչափ հարգում է էներգետիկներին, ովքեր աշխատում են նման պայմաններում։
Ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում նախարարը գրել է. «Իմ գլխին կապտուկներ են հայտնվել, ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց սաղավարտի բախտը չի բերել»: