16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Մանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե Բադալյան Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է 

ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությունը 10 տարեկան է

Հասարակություն

Դեկտեմբերի 21-ին կայանալու է ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության 5-րդ համագումարը: Այս կառույցի հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրությունն ու վառ պահել զոհված ազատամարտիկների հիշատակը' ապրեցնելով նրանց նոր սերնդի միջոցով: ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախագահ էդգար Բարսեղյանը ներկայացնում է անցած տարիների կատարած գործունեությունն ու առաջիկա համագումարի նախապատրաստական աշխատանքները` մեկ անգամ ևս հիշեցնելով ազգային հերոս Մովսես Գորգիսյանի թևավոր խոսքը. «Կեցցե´ այն Հայաստանը, որ վաղն է գալու»…

-Պրն. Բարսեղյան, պատմեք 10 տարվա «Երիտասարդ Երկրապահ»-ի անցած ուղու և առաքելության մասին: Ըստ Ձեզ՝ նրա դերը մեր հասարակությունում:

-Երիտասարդ երկրապահն իր ամենօրյա գործով, վարքով, գիտելիքով ու հասարակությունում ծավալած գործունեությամբ միշտ եղել է օրինակելի, կարեկից ու պիտանի անհատ: Երիտասարդ երկրապահի ցանկությունն ու նպատակն է իր երկրի հզորացումն ու առաջընթացը, ամուր սահմաններ ունենալն ու կյանքի գնով հայրենիքի անկախության պահպանումն ու թշնամու համար ահ ու սարսափ լինելը, իր ավագ սերնդի ձեռքբերումները պահել պահպանելը և ավելացնելը: Լինելով Եռասերունդ Երկրապահ Կամավորականների Միության միջին օղակը՝ մենք պետք է նպաստենք երկրապահների սերնդափոխության գործընթացին: Երիտասարդ երկրապահը պատրաստված ու հզոր կամքի տեր մարտիկն է, ով իր մեծերից ժառանգել է պատերազմի հաղթանակ և լավ հասկանում է այդ հաղթանակի արժեքն ու դեռևս փխրուն զինադադարը, որը երբեմն անտեսվում է թշնամու կողմից և շնորհիվ հայ մարտիկի՝ լռեցվում:

Այս 10 տարիների ընթացքում մեր կառույցում ընդգրկվել են հազարավոր երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Սփյուռքից: Ունենք 70-ից ավելի կառույցներ մայրաքաղաքում և մարզերում, որոնց աշխարհագրությունն օրեցօր ավելանում է: Շնորհիվ մեր համահայաստանյան միջոցառումների մեր շարքերն համալրում են ինչպես ուսանողները, այնպես էլ տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն իրականացնող անհատները: «Երիտասարդ երկրապահ» կառույցը բաժանմունքներ ունի նաև Երևանի մի շարք բուհերում և հանրապետության մյուս քաղաքներում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Մենք պարբերաբար հրատարակում ենք «Երիտասարդ հայ» պարբերականը, որտեղ ավելի մանրամասն ներկայացնում ենք մեր կատարած հայանպաստ աշխատանքները:

-Պրն. Բարսեղյան, ովքե՞ր են այսօր անդամագրվում ԵԿՄ երիտկառույցում:

-Ցանկացած երիտասարդ, ով հայրենասեր է, կարող է անդամագրվել: Մենք մեծ ուրախությամբ բոլորի հետ էլ աշխատում ենք: Մեզ մոտ կուսակցական պատկանելիությանը չեն նայում, այստեղ ամենակարևորը լինես իսկական հայ երիտասարդ: Մեր կառույցը 2004 թվականից մինչեւ այսօր մոտ 10000 անդամ ունի: Ամեն տեղ, որտեղ երկրապահը իր բաժանմունքն ունի նույն բաժանմունքում երիտթևն է գործում:

-Փաստորեն, 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր հայ երիտասարդ կարո՞ղ է Ձեզնից մեկը լինել:

-Այո, իսկ մինչև 18 տարեկանը պատանի երկրապահ ակումբն է գործում' 8-18 տարեկանների համար: Բոլորովին վերջերս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության և գիտության նախարարության և Երկրապահ Կամավորականների Միության միջև ստորագրվեց հուշագիր, որով «Պատանի երկրապահ» ակումբն իր գործունեությունը կծավալի ՀՀ բոլոր դպրոցներում: Այս գաղափարն ու ցանկությունը Սպարապետ Վազգեն Սարգսյանինն է եղել, որը դարձավ իրականություն: Երկրապահը միշտ էլ առաջնորդվել է Սպարապետի խոսքերով և այս նախաձեռնությունը Սպարապետի այն խոսքերից էր, որ «Մեր երեխան պետք է դպրոցից իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս և ուր է գնում»: Մենք բոլորի հետ շփվում ենք ու ասում' ով մեր ազգը սիրում է, հարգում, հայրենասեր է, այստեղ տեղ ունի:

- Որքանո՞վ եք կարևորում այսօր կամովորական երիտասարդական նման խմբեր ունենալը:

- Դա շատ կարևոր է, որովհետև անցած պատերազմը ցույց տվեց, որ երկրապահ տղաները հաղթեցին պատերազմը: Երկրապահ ասելով' նկատի չունեմ միայն մեր ԵԿՄ-ի անդամները, ցանկացած կռվող տղա էլ երկրապահ է, ինչպես մեր Զորավար, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն է ասում. «Սահմանին ծնված երեխան արդեն երկրապահ է»:

- Բայց պատերազմի թոհուբոհի միջով անցած ծնողի համար այսօր դժվար է ընկալել, որ կրկին կամավորական խմբեր են ձևավորվում:

- Դժվար է երիտասարդների համար, որովհետև նրանք պատերազմ չեն տեսել: Իսկ ավագ սերնդի համար ինչո՞ւ է դժվար ընկալելը, ո՞վ չի հիշում, որ երկրապահը պատերազմ գնաց:

- Լինելով' ԵԿՄ երիտկառույցի ղեկավարը' Ձեր ուսերի վրա կրում եք մեծ պատասխանատվություն, որ Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի, առաջամարտիկներից մեկը Դուք եք լինելու: Խորհե՞լ եք այս ամենի մասին:

- Այդ հարցը շատ է շոշափվել, և երբ նման խոսակցություն է լինում, իրար ենք նայում ու ասում' բա ո՞վ գնա: 100 տոկոս վստահ եմ, երբ ես առաջին գիծ գնամ, բոլորն իմ կողքին են լինելու: Այնպես չէ, որ այսօր բոլորին ասում ենք պատրաստվեք, գնում ենք կռիվ, բայց հայրենասիրությունը նաև դրանով է պայմանավորված' մեր հայրենիքին եթե ոչ մենք, ապա ո՞վ գա տեր կանգնի: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Երիտասարդ և Պատանի երկրապահներն են լինելու այս երկրի տերերը:

-Առաջիկայում Ձեր կառույցի հոբելյանական 5-րդ համագումարն է լինելու: Պատրաստվո՞ւմ եք:

-Այո, մեր 10-ամյա գործունեությունն ու 5-րդ համագումարը նշանակալից է կազմակերպության անդամների համար: Նրանցից յուրաքանչյուրը ներգրավված է այս կամ այն հանձնաժողովի կազմում, նախապատրաստական աշխատանքները շատ ակտիվ փուլում են: Մեր համագումարը տոն է մեզ համար, դա մեր միասնության, ամրության ու փոխադարձ բարեկամության, ընկերության 10 տարիների աշխատանքի արդյունքն է, որը համագումարի տեսքով ևս մեկ անգամ կվերաիմաստավորվի: Հպարտ ենք անցած տարիների ձեռբերումով ու հաջողություններով:

-Որպես երիտկառույցի ղեկավար' ի՞նչ կհորդորեք կամ կցանկանաք հայ երիտասարդին:

Ամենաշատը ցանկանում եմ, որ մեր երիտասարդությունը կիրթ լինի: Ինչքան երիտասարդները կրթված են, այնքան մեր սերունդն ավելի հզոր ու ուժեղ կլինի: Հաջորդ սերունդը նախորդից պիտի ավելի զարգացած լինի: Մեր հիմնական նպատակն այն է, որ մարդիկ իրենց ընտանիքը սիրելով' հասկանան, որ հայրենիքն իրենց ընտանիքից է սկսվում: Իսկ այսօր վատն են խոսում, շատ քիչ երիտասարդներ կտեսնես, որ իրենց երկրի մասին լավ բան ասեն: Լավ, մի՞թե մեր երկրում մի դրական իրադարձություն չի լինում, այդքան վատի մեջ մեկ-մեկ էլ լավն ասեք: Կարծես բամբասկոտ կանայք լինեն, չեմ ասում, թե մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, բայց պետք էլ չէ այդպես, որովհետև 4 կողմից թշնամիներով ենք շրջափակված: Դա ճիշտ չէ, դրսի համար մենք պետք է պահենք մեզ և մեր երիտասարդներն էլ պետք է հասկանան, որ միայն փողոց դուրս գալով ու գոռալով չէ: Հավերժ խավարից բողոքելու փոխարեն, գոնե մեկ մոմ վառեք: Մեր երիտասարդությունը պետք է վառ պահի մեր ավագ եղբայրների, մեր հայրերի ու պապերի անցած հերոսական ուղին, փառապանծ հաղթանակը, և Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ բոլոր զոհված հերոս տղաների հիշատակը: Ես իմ երեխաների ձեռքը բռնած գնում եմ Եռաբլուր պանթեոն զբոսնելու: Սա այնպիսի վայր է, որ պետք է բոլորը գնան ու հերոսներին ճանաչեն անուն առ անուն: Շիրմաքարերին կարդում ես անունները ու գալիս համացանցում և գրքերում իրենց մասին այնպիսի պատմություններ ես գտնում, որ մարմինդ փշաքաղվում է: Մեր կառույցն առաջնորդվում է հետևյալ կարգախոսով՝ վերևում Աստված, ներքևում մեր ծնողներն ու երեխաները և մեր անկախ Հայրենիքի պաշտպանությունը: Մաղթում եմ մեր երկրին խաղաղ երկինք, թող պատերազմ չլինի, պատերազմի դեպքում էլ, ինչպես Զորավար Մանվել Գրիգորյանն է ասում. «Մենք Բաքվում գործեր ունենք անելու»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին և երիտասարդներին (լուսանկարներ) 5 միջոց օրգազմի հասնելու համարՎանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել (տեսանյութ) 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանություններըԱկնհայտ է, որ իմ հրապարակած և Ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են. Բաբայան Իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են. Ծառուկյան«Ռակիրովկաներ»` ՔՊ-ում. իշխանական թիմում կադրային սո՞վ էԴեսպանատունը ներկայացրել է Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին«Նիկոլ, հեռացի՛ր». Ռեֆորմիստները երթով շարժվում են դեպի կառավարության շենք. ուղիղԶարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ ՀՀ ոստիկանությունը, «աշխարհը» ու դիմակները. Արմեն ԱյվազյանWasabi & Pizza Club. Պիցցաների և սուշիների արագ առաքում (տեսանյութ)Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ հայտարարություն Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվություններըՄանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե ԲադալյանՄիխայիլ Եֆրեմովի փաստաբանը՝ Էլման Փաշաևը, զրկվել է փաստաբանի կարգավիճակիցՀայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Մտքովդ չանցնի՝ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը. Աշոտյան Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Բնության հետ միաձուլված (լուսանկարներ)Կիկե Սեթյենը ցանկանում է 4 միլիոն եվրո բռնագանձել «Բարսելոնայից»Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը3 տարով կազատվեն հողի և գույքի հարկը վճարելուց․ նոր աջակցության ծրագրեր՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համարՄենք ամրապնդել ենք սահմանի վրա դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետԱռաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում. Քոչարյանը հանդիպել է քաղաքագետների հետ Վանդալիզմ՝ Մեծամորում. կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Շենգավիթ բկ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Թշնամու կողմից սպանված մթերատու կենդանիների ծախսերը կառավարությունը կփոխհատուցի Գյումրու քաղաքապետի և փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 26 աշխատակից թեստավորվել է ՍԱՏՄ Շիրակի կենտրոնի պետը խոշոր չափով կաշառք է վերցրել. ԱԱԾ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հերքում է, որ գարդասիլի պատվաստումից անչափահաս աղջիկ է կուրացել Խելահեղ Նիագարան (լուսանկարներ)Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան Բելառուսի դեսպանատան մոտ մասնակցել է բողոքի ակցիայի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համարՍուրեն Պապիկյանը կմեկնի Ավստրիա«Օրենքով գող» «Ալոյի» և քրեական հեղինակություն «Տիզի» գործերով նոր քննություն կիրականացվիԻնչո՞ւ է վարչապետն իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկելՏեղի կունենա ֆուտբոլիստ եւ մարզիչ Լեւոն Ղասաբողլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը
Ամենադիտված