«Հրապարակ». Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին չեք զրկում մանդատից
Հայկական ՄամուլԻնչո՞ւ Գագիկ Ծառուկյանին չեք զրկում մանդատից. 2012 թ. այս կողմ նա ընդամենը 1-2 անգամ է եկել պառլամենտ՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԱԺ պատասխանատուներից մեկին: «Գագիկ Ծառուկյանն ամեն ամսվա ավարտին գրավոր դիմում է ԱԺ-ի նախագահին՝ պատճառաբանում, թե ինչու չի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին»:
Կարո՞ղ ենք տեսնել այդ թղթերը:«Ո՛չ»: Ինչո՞ւ: «Դրանք անձին վերաբերող փաստաթղթեր են»: Բյուլետեննե՞ր են: «Ո՛չ, նա երբեք բյուլետեն չի բերում, նա հիվանդ չէ, ինքներդ եք տեսնում, որ հիվանդի տեսք չունի»: Բա ի՞նչ է ներկայացնում: «Ներկայացնում է, ասենք, որ միջոցառման է եղել»: Տարիներով միջոցառմա՞ն է: «ԱԺ նախագահի իրավունքն է՝ հավատալ դրան կամ ոչ»: Փաստորեն, ահագին «հավատացյալ» խորհրդարանի նախագահ ունենք: «Փաստորեն»»: