Սան–Ֆրանցիսկոյի բնակելի տներից մեկում 5 դիակ է հայտնաբերվել
ԱՄՆԱՄՆ Սան–Ֆրանցիսկո քաղաքի ոստիկանությունը բնակելի տներից մեկում 5 սպանված մարդու դիակ է հայտնաբերել, այսօր այդ մասին գրել է USA Today օրաթերթը։
Սպանվածներից 3–ը կին են, 2–ը՝ տղամարդ, որոնցից 4-ը բարեկամներ են եղել։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ նրանցից մեկը սպանել է մյուս չորսին, այնուհետև ինքնասպան եղել։ Երկու սպանվածների մարմինների վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ։ «Մենք չենք կարծում, որ այս սպանությունները կատարողն այժմ ազատության մեջ է», – ասել է Սան–Ֆրանցիսկոյի ոստիկանության սպա Լին Տոմիոկան։
Նրա խոսքերով՝ այդ մարդկանց մահվան վերաբերյալ վերջնական եզրակացությունները պարզ կդառնան դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Սան–Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լին կատարվածը որակել է իբրև սարսափելի ողբերգություն և ողջ քաղաքի անունից ցավակցություն հայտնել սպանվածների հարազատներին և ընկերներին։