ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է խաղալիք ատրճանակ ունեցող դեռահասին
ԱշխարհԼոս Անջելեսում ոստիկանության սպան վիրավորել է սևամորթ դեռահասի, որի ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Քաղաքային ոստիկանության բաժանմունքից խոստովանել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցը կրակել է զոհին այն պահին, երբ նրա ձեռքին զենք չի եղել: Պարբերականը նշում է, որ տուժածի խաղալիքը շատ նման էր իրական ատրճանակի:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, փետրվարի 10-ին, երբ 15-ամյա դպրոցական Ջամար Նիքոլսոնը ընկերների հետ դպրոց էր գնում, և հանկարծ բարձր ձայն է լսել՝ «Կանգնե՛լ»: Նա շրջվել է ու տեսել քաղաքացիական հագուստով հրացանով տղամարդու:
Տուժածի խոսքով` նա վիրավորվել է մեջքից, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց ձեռնաշղթաներով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014թ. նոյեմբերին Քլիվլենդում սպանվել է 12-ամյա Թամիր Ռայսը: Ոստիկանները կրակ են բացել, երբ տղան գոտու տակից հանել է խաղալիք ատրճանակ: