«Ժողովուրդ». «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել
Հայկական ՄամուլՀՀ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», պարզվում է, վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռևս 2013 և 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն ընկերությունն այդպես էլ ոչ մի տույժ-տուգանքի չի ենթարկվել:
Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ը գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո: Իսկ անցած տարվա վերջից այդ ձեռնարկությունը, կարելի է ասել, պաշտոնապես է գտնվում նրա վերահսկողության ներքո: Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է, ի վերջո, բոլոր ընտրությունների ժամանակ նրանց համար ցանկալի նշումով քվեաթերթիկներ է ապահովել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: