«Հայկական Ժամանակ». Հազարավոր ջավախահայեր բերվում են Հայաստան և կեղծ անձնագրերով մասնակցում են քվեարկություններին. ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանել է
Armenian Press«Ջավախք» հ/մ նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 39-րդ համարն է, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում արել է հայտարարություններ, որոնք պետք է քրեական գործ հարուցելու առիթ դառնան:
Նա, ըստ էության, խոստովանել է, որ տասնյակ հազարավոր ջավախահայեր, լինելով Վրաստանի քաղաքացի, ՀՀ լիարժեք քաղաքացիություն են ստացել և ընտրությունների օրերին Հայաստանում գտնվելու դեպքում կարող են քվեարկել: Թորոսյանն ասել է նաև, որ այս ամենը տեղի է ունենում կառավարության գիտությամբ և թույլտվությամբ, այսինքն՝ կազմակերպվել է ամենաբարձր պետական մակարդակով: Այս հայտարարությունները բավարար են քրեական գործ հարուցելու և ջավախահայերի ընդգրկումը ընտրացուցակներում իրականացողնողներին, ջավախահայության բոսերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սրանով կոնկրետ ապացուցվում են լուրերն այն մասին, որ 100-150 հազար ջավախահայեր ամեն ընտրությունից առաջ բերվում են Հայաստան, և նրանք կեղծ անձնագրերով մասնակցում են քվեարկություններին: Սա պետական հեղաշրջման պես մի բան է: