Կրիստինա Օրբակայտեն աղջիկ է ունեցել ԱՄՆ–ում
ԱՄՆԵրգչուհի Կրիստինա Օրբակայտեն Twitter–ի իր էջում հայտնել է, որ մարտի 30–ին ԱՄՆ–ի հիվանդանոցներից մեկում աղջիկ է ունեցել։
«Մարտի 30–ին Մայամիի ժամանակով 19:58–ին աղջիկ եմ ունեցել. Շնորհավորե՛ք ինձ, ուռա՜աաա», – գրել է Օրբակայտեն։
Երգչուհին երկու որդի ունի, որոնցից մեկի՝ 20–ամյա Նիկիտայի հայրը երգիչ Վլադիմիր Պրեսնյակովն է և 13–ամյա Դենին, որի հայրը գործարար Ռուսլան Բայսարովն է։ Այժմ Ալլա Պուգաչովայի դուստրն ամուսնացած է ԱՄՆ–ում բնակվող գործարար Միխայիլ Զեմցովի հետ։