Թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունից օգուտ քաղեցին քրդերը
Աշխարհ-Թուրք-իսրայելական բախումը ինքնաբուխ բնույթ է կրում. կա բախում և հարաբերությունների լարվածությունն,- Արմատ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Օգտվելով քաղաքական լարված իրավիճակից քրդերն ակտիվացել են այն բոլոր տեղերում որտեղ ապրում են` Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում և Իրանում: Ակտիվացումը դեռ չի նշանակում շահող կողմ լինել այս իրավիճակում, այնպես որ միայն ժամանակը ցույց կտա, թե քրդերի համար իսկապաե՞ս արդյունավետ էր այդ ակտիվացումը, թե՞ ոչ: Բայց որ այս երեք պետությունների համար դա համար մեկ խնդիրներից է, փաստ է: