Աննա Դովլաթյանը ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում Որդու՝ հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ «Բարեկամություն» մետրոյի տակ գտնվող տաղավարներից հափշտակել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ «Մեծ դավաճանության խճանկարի փոքրիկ պատառիկները...». Գեղամ Մանուկյան Ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել կամ խաբել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը 17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված մեքենաները Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան Նիկոլի արտաքին տերերին պետք է, որպեսզի Հայաստանում շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը Վնասներ՝ քամու հետևանքով 

Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ բաժին հասավ հենց Մինաս Ավետիսյանի շարքը. Արամ Դանիելյան

Լուսանկարներ

Ապրիլի 7-ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի է ունեցել Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան «Gallery 100» նոր հավաքածուի ցուցադրությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Ներկայացված հավաքածուն ներառում է շուրջ 100 զգեստ, որոնք ստեղծելիս թիմը ոգեշնչվել է 20-րդ դարի հայ նկարիչների ստեղծագործություններից: Հիմքում Սարյանի, Սուրենյանցի, Հակոբյանի, Մինասի, Կալենցի, Գառզուի և հայտնի այլ նկարիչների ստեղծագործություններն են:

Զգեստների միջոցով ներկայացվել է մի ամբողջ դարաշրջան՝ երկրաչափական ձևվածքներով ու մինիմալիստական լուծումներով: Այս հետաքրքիր միջոցառմանը մասնակցել է նաև գեղանկարիչ Արամ Դանիելյանը, ով Լիլիթ Մարգարյանից ստացել էր առաջարկ' իր ներդրումն ունենալ Մինաս Ավետիսյանին նվիրված պատկերների ստեղծմանը:

-Մենք գիտենք, որ հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, ով կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները' անկախ պատմության դաժան էջերից: Այս հավաքածուի հագուստների վրա ներկայացված Ձեր աշխատանքներն արվել են հայ գեղանկարչության մեծահռչակ դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի նկարների հիման վրա. ընտրությունը պատահակա՞ն էր, թե՞ ինքներդ եք ընտրել հենց Մինասին:

-Հավաքածուն ստեղծել է դիզայներ Լիլիթ Մարգարյանը, որում ընդգրկվել է նաև Մինաս Ավետիսյանին նվիրված և նրա աշխատանքների մոտիվներով ստեղծված հավաքածուն: Ես Լիլիթ Մարգարյանից ստացա առաջարկ' ունենալ մասնակցություն Մինաս Ավետիսյանին նվիրված պատկերների ստեղծման գործում: Խնդիրը շատ բարդ էր: Ուսումնասիրվեց Մինասի ստեղծագործական տեխնիկան: Պետք է նշեմ' ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ բաժին հասավ հենց Մինաս Ավետիսյանի շարքը: Չեմ կարող չնշել նաև, որ շատ կարևոր հանգամանք էր այս միջոցառմանը դիզայներ Նուռի մասնակցությունը: Նրա կողմից ստեղծված զարդերը համահունչ էին հավաքածուին և տալիս էին զգեստներին, այսպես ասած, հետաքրքիր ներդաշնակություն: Իսկ ինչ վերաբերում է ցուցադրությանը, այն իր ձևի մեջ համարում եմ ստացված և բացառիկ:

-Խոսեցինք հայ կնոջ կերպարի մասին, Ձեր գործերում ի՞նչ դերակատարություն ունի հայ կինն ու ընդհանրապես կինը:

-Եթե ուշադրություն դարձնեք իմ աշխատանքներին, ապա կնկատեք, որ հիմնական կերպարները կանայք են: Հենց նրանց միջոցով եմ արտահայտվում և ոգեշնչվում: Նրանք ամեն աշխատանքի մեջ պատկերված են յուրովի' ներկայացնելով հոգեկանի և մարմնականի յուրօրինակ և գեղեցիկ տրամադրություններ:

-Այս նախագիծը հետաքրքիր էր հնի և նորի յուրօրինակ համադրությամբ, ի՞նչ նոր բան տվեց նախագիծը ձեզ, կամ ի՞նչ տվեցիք Դուք արվեստասեր հասարակությանը:

-Արվեստը սիրում է ուշադրություն. այն, այսպես ասած, փոխադարձ վերաբերմունքների կրող է, եթե դու սիրում ու պաշտում ես նրան, ապա նա քեզ կարող է շռայլորեն վարձատրել. այս պարագայում մեր փոխադարձ սերը արվեստասեր հասարակությանը նվիրեց նոր, միևնույն ժամանակ' հարազատ շնչով ու սիրով ոգեշնչված աշխատանքներ:

-Ի՞նչ սպասենք գեղանկարիչ Արամ Դանիելյանից, կխոսեք նոր ծրագրերի և անելիքների մասին:

-Ծրագրեր շատ կան: Ամռանը Ռուսաստանում կունենամ ցուցադրություն, բայց ամենակարևոր իրադարձությունը կլինի իմ անհատական ցուցահանդեսը, որը ծրագրում եմ անցկացնել Երևանում աշնանը: Հանդիսատեսի ուշադրությանը կհանձնեմ իմ վերջին տարիների աշխատանքները: Այս գործընթացին պատրաստվում եմ մեծ եռանդով և ոգևորությամբ: Ցուցադրության մասին արվեստասեր հանրությունը նախապես կտեղեկանա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աննա Դովլաթյանը ներկայացել է երեկոյան շքեղ կերպարումՆշվել են մեղվի խայթոցի դեմ առաջին օգնության կանոններըՈրդու՝ հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ«Բարեկամություն» մետրոյի տակ գտնվող տաղավարներից հափշտակել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ«Մեծ դավաճանության խճանկարի փոքրիկ պատառիկները...». Գեղամ ՄանուկյանՈչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել կամ խաբել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքովԱրտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված մեքենաներըԵս գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան ԱրզաքանցյանՆիկոլի արտաքին տերերին պետք է, որպեսզի Հայաստանում շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերըՎնասներ՝ քամու հետևանքովՈրդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել էԱլիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների. պատգամավորԷրդողանն ու Բայդենը կարող են հանդիպել Նյու Յորքում՝ սեպտեմբերին․ SabahՕրվա խորհուրդ. Օգոստոսի 13Աստղագուշակ՝ օգոստոսի 13-ի համար Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց. «Հրապարակ» Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին. «Ժողովուրդ»ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է. «Հրապարակ»«Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ. «Ժողովուրդ»Արցախում նոր հույսեր են արթնացել. «Հրապարակ»Եվրոպան մտադիր է ռուսաստանցիներին շենգենյան վիզա չտրամադրելԱվտովթարի հետևանքով մահացել է ամերիկացի դերասանուհի Էն ՀեչըՉեռնոգորիայում հրաձգության զոհ է դարձել 11 մարդԻրանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ 3 նոր արբանյակ կառուցելՏավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը«Թող նորից չփորձեն մեր համբերությունը». Ալիևը սպառնացել է վտարել Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներինԱռեղծվածային դեպք է տեղի ունեցել ԵրևանումԹուրքիան խանգարել է Արևմուտքին մեկուսացնել ռուսական տնտեսությունը. BloombergՀայի սահմանը հայն է պահելու. Կարին Տոնոյան Մեդվեդևը «կանխատեսել է» Զելենսկու ապագանՄեսսին 17 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվումՀԴԲ-ն Դոնալդ Թրամփի տնից գաղտնի փաստաթղթեր է առգրավել. WSJԴավիթ Մանուկյանը 20 միլիոնով ամենագնաց է գնել Սեքսապաթոլոգը բացատրել է սեքսի առավելությունը շոկոլադի նկատմամբԲրազիլուհին պայծառատեսների է վարձել` իր մորից 140 միլիոն դոլար շորթելու համարԵրևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին «Մի տղա, ում պարզապես շատ եմ սիրում ես». Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակելԻտալիայում փրկարարները բանկի կողոպուտի համար փորված թունելից դուրս են բերել ավազակին (տեսանյութ)Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» արտադրող գործարանի կառուցումը Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել Սիրուշոյի հայրը թոռնուհու հետ ջերմ լուսանկար է հրապարակելԴավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանին՝ խնդրելով սկսել ծովով բեռնափոխադրումներ Ռուսաստանի ուղղությամբՈստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ տուգանք է սահմանվել Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակիցՀոգեբանները բացատրել են, թե ինչպես է փոխվում զույգի սեռական կյանքը երեխայի ծնվելուց հետոԹուրքիան պայքարում է՝ պահպանելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը․ ՉավուշօղլուՍառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
Ամենադիտված