Femen-ի ակտիվիստուհիները թույլ չեն տվել Մարին Լը Պենին ծաղիկներ դնել Ժաննա դ' Արկի հուշարձանին
МирFemen շարժման երեք ակտիվիստուհիներ ֆրանսիական «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին թույլ չեն տվել մայիսմեկյան ավանդական շքերթի ընթացքում ծաղիկներ դնել Ժաննա դ' Արկի հուշարձանին, հաղորդվում է Femen-ի թվիթերյան էջում:
Աղջիկները վազել են Լե Պենին ընդառաջ ու նրան «ֆաշիստ» անվանել:
Ավելի վաղ Femen-ի ակտիվիստներն ակցիա են իրականացրել Ֆրանսիայի ընտրական այն տեղամասի մոտ, որտեղ քվեարկել էր «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդը: