00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն գոլը հայտնի է (տեսանյութ)Կատարյալ խայտառակություն է ՈւԵՖԱ-ի կողմից. «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստի արձագանքը Մխիթարյանի` Բաքու չմեկնելունՍարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակըՀենրիխ Մխիթարյանը ներկա է եղել Արա Մալիքյանի համերգին (լուսանկար)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)«Գոլդեն Սթեյթ»-ը եզրափակչում է (տեսանյութ)«Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին (տեսանյութ)«Չելսի»-ն պատրաստ է հրաժարվել Ազարից Կենդանակերպի այս չորս նշանները ձեզ չեն դավաճանիՄահվան ելքով վրաերթ Երևանում. 20–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Շրջապատված նենգ ու խորամանկ թշնամիներով՝ մենք պարտադրված ենք ամուր պաշտպանել հայրենյաց սահմանները. Մանվել Գրիգորյան

ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունները և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը: Այս հուշագրի ստորագրման արդյունքում հանրակրթական բոլոր դպրոցներում ձևավորվում են «Պատանի երկրապահ» ակումբներ և իրականացվում են հայրենասիրական դաստիարակությանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, համագործակցելով Երկրապահ կամավորականների միության հետ, ակտիվորեն կյանքի է կոչում հուշագրով նախատեսված միջոցառումներ: Հերթական ձեռնարկումներից էր այսօր մասնաճյուղի և ԵԿՄ կողմից կազմակերպած «ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողովը, որի գլխավոր նպատակն է համախմբել հանրապետության գիտնական մանկավարժների և հոգեբանների ջանքերով ակտիվացնելու և ավելի արդյունավետ դարձնելու հանրակրթական դպրոցներում իրականացվող հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների դրվածքը, վեր հանել թերությունները և առաջարկել գիտականորեն հիմնավորված լուծումներ:

Գիտաժողովին մասնակցեցին հանրապետության բոլոր առաջատար բուհերի շուրջ 70 գիտնական, մանկավարժ և հոգեբան:

Ստորև ներկայացնում ենք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, որ գիտաժողովի բացման ժամանակ ընթերցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը։ Ողջույնի խոսքը հնչեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գիտաժողովի անցկացման կապակցությամբ: 

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ողջունում եմ սահմանամերձ տարածքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունում գիտական կոնֆերանսի անցկացումը։ Այս իրադարձությունը կարևոր է երկու տեսանկյունից: Նախ լուրջ ուսումնասիրման կարիք ունեցող շատ հրատապ թեմա է ընտրված՝ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները: Եվ երկրորդ՝ այս քննարկմանը մասնակցում են մեր երկրի բոլոր առաջատար բուհերի խոշոր մասնագետներ, գիտնականներ: Այսինքն՝ այսօր այստեղ՝ սահմանին կենտրոնացել է գիտական, մտավոր մի հզոր պոտենցիալ:

Մեր ժողովուրդը երկրապահ է, խոսքն առաջնահերթ վերաբերում է հենց սահմանաբնակ ժողովրդին։ Շրջապատված նենգ ու խորամանկ թշնամիներով՝ մենք պարտադրված ենք լինել զգոն, լինել զինված, ամուր պաշտպանել հայրենյաց սահմանները։ Սակայն, 21-րդ դարում պետք է կարողանանք հաղթել նաև գիտությամբ։ Անչափ կարևոր է մեր օրերում գիտելիքի դերը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն այս տեսանկյունից անգնահատելի աշխատանք է կատարում։

Հատուկ կամենում եմ ընդգծել ԵԿՄ, պաշտպանության և կրթության և գիտության նախարարությունների միջև կնքված եռակողմ հուշագրի կարևորությունը։ Դրա հիման վրա այսօր կրթօջախներում օրըստօրե ավելանում և ավելանում են երկրապահ դպրոցականները և ուսանողները։ Ես տեղյակ եմ, որ Մայր բուհի Իջևանի մասնաճյուղի ուսանողներն ամբողջ կազմով երկրապահ են։ Հարգելի՛ ուսանողներ, այս բուհում դասավանդող հարգարժա՛ն մասնագետներ, դուք իսկական երկրապահ էիք դեռ մինչ Երկրապահ կամավորականների միությանն անդամագրումը։ Դուք երկրապահ եք սահմանին բնակվելով, արարելով, սահմանին ապրելով՝ գիտելիք ձեռք բերելով, սահմանաբնակին գիտելիք փոխանցելով։

Ես շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը, Երկրապահի հետ համատեղ այս միջոցառումն անցկացնելու կապակցությամբ: Սա երկրապահական ձեռնարկ է: Սա հենց այն է, ինչով երկրապահը զբաղվում է, հենց մեր առաքելությունն է: Մեր սկսած գործի շարունակումն է սա: Երկրապահը, ինչպես 1989-ից մեր ժողովրդին պարտադրված պատերազմի ժամանակ կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանություն, կռվել ու հաղթել՝ զուգահեռաբար էլ բանակ կայացնելով, ինչպես հայոց բանակի ծնողն ու սնողը դարձավ, այնպես էլ այսօր, որպես առաջամարտիկ, կանգնած է և վճռականորեն առաջ է ընթանալու հանուն դպրոցներում, բուհերում, բոլոր կրթական հաստատություններում երկրապահական, հայրենասիրական կառույցների ձևավորման: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա իր ազգի պատմությունը, պետք է իմանա, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս և ինչ նպատակներ, ինչ ծրագրեր ունենք, ուր ենք գնում: Մենք պարտավոր ենք կյանքի կոչել Սպարապետի ծրագիրը: Մենք պարտավոր ենք հայեցի դաստիարակված, որակյալ կրթություն ստացած, զենքի և գիտելիքի տիրապետող սերունդ աճեցնել: Այսօրվա ամեն մի երեխան, ամեն մի դպրոցականը, ամեն մի ուսանողն առնվազն տասն անգամ հզոր և ուժեղ մարդ պետք է լինի, քան մենք էինք: Վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախի ամեն մի քաղաքացին պետք է տասնապատիկ անգամ ավելին կարողանա անել ազգի, հայրենիքի, պետության, ընտանիքի համար:

Ողջունում եմ նաև Հանրապետությունում և արտերկրում ճանաչված գիտնականներին, ովքեր մասնակցում են այսօրվա գիտական կոնֆերանսին։ Հարգելինե՛րս, մենք դեռ միասնաբար լուրջ ճանապարհ ենք անցնելու: Երկրապահը 2000 թվականից նոր թափ է հաղորդել պատանի, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Դուք ևս, հատկապես ԵԿՄ, պաշտպանության և կրթության նախարարությունների միջև հուշագրի ստորագրումից հետո, պետք է ողջ էությամբ ընդգրկվեք այս պրոցեսում: Նշեմ, որ բացի հիշյալ գերատեսչություններից, մեր այս գործընթացում ակտիվորեն և անձնվիրաբար ընդգրկված են մնացյալ գործընկեր կառույցները՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները: Սա մեր պատասխանատու ճանապարհն է, որ միասին ենք անցնելու:

Եվս անգամ ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ բարի երթ եմ մաղթում գիտաժողովին, որ իր էությամբ ոչ միայն գիտական, այլև հայրենասիրական, երկրապահական միջոցառում է»։

Լրահոս
22 Մայ
Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն գոլը հայտնի է (տեսանյութ)Կատարյալ խայտառակություն է ՈւԵՖԱ-ի կողմից. «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստի արձագանքը Մխիթարյանի` Բաքու չմեկնելունՍարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակըՀենրիխ Մխիթարյանը ներկա է եղել Արա Մալիքյանի համերգին (լուսանկար)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Իրականում ինչու՞ է առաջանում այդքան առեղծվածային դեժավյուն«Գոլդեն Սթեյթ»-ը եզրափակչում է (տեսանյութ)«Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին (տեսանյութ)«Չելսի»-ն պատրաստ է հրաժարվել Ազարից «Արսենալ»-ի խաղացողները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը (տեսանյութ)Կենդանակերպի այս չորս նշանները ձեզ չեն դավաճանիԲերեզովսկին` Մխիթարյանի Բաքու չմեկնելու մասինՄահվան ելքով վրաերթ Երևանում. 20–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԿինը իր երիկամը զոհաբերել է հրշեջին, որը փրկել էր նրա մեկամյա դստերըՓիրս Մորգանն ՈւԵՖԱ-ին կոչ է արել Եվրոպայի լիգայի եզրափակիչը չանցկացնել ԲաքվումՀարգում եմ Մխիթարյանի որոշումը. ԷմերիՈւտկինը հիասթափվել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և վերադարձրել Բաքու մեկնելու տոմսըՍվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ կողմից երկրում իրականացվող ծրագրերը Վլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել (լուսանկարներ)Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանցՀայաստանի ամենագեղեցիկ աղջիկը պատրաստ է ապացուցել, որ իր գեղեցկությունը բնական է. բացառիկԱրձանագրվել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ. ՀՀ զինդատախազությունԱրցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա. Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին (տեսանյութ)Վերքննիչ բողոք է նախապատրաստում Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու դատարանի որոշման դեմ. դատախազությունՄենք անվտանգության սպառնալիքներ չենք տեսնում և ունենք լիակատար վստահություն հանրության հանդեպ․ Սարգիս ԽանդանյանՀՀ փոխվարչապետ Ավինյանը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիին կարևորել են երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորը սպանության փորձ է կատարել. հարուցվել է քրեական գործՀերքում եմ, որ Խմբակցության հանդիպմանը ԲԴԽ կամ ՍԴ ցրելու մասին խոսակցություն է գնացել. ՄակունցԱրքայազն Չարլզը համաձայնել է հանդիպել Թրամփի հետ Խոշոր հարկատուների տրանսֆորմացիան. ո՞ւմ հաշվին է լցվում բյուջենԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանությունԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կմշակի վեթթինգի մասին օրենքի նախագիծՄրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է. ՀՖՖ«Իմ քայլը» ԱԺ լիագումար նիստում կառաջարկի ստեղծել Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովՇատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ. Թևան Պողոսյան «Game of Thrones»-ի նման ստացվեց՝ հավեսով սկսեց, վերջում գլխառադ է անում. ԱշոտյանՊարո՛ն վարչապետ, ներկայացրեք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Արման Վարդանյան (տեսանյութ)Ոստիկանությունն անդրադարձել է «տրանսգենդերների» հետ կապված միջադեպինԻրավիճակը տհաճ է ու վտանգավոր. Արամ ՍարգսյանՄեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության. ՇարմազանովԱվարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը2019-ի ապրիլին Երևանի և մարզերի բազմաբնակարան շենքերի գներն աճել են. Կադաստրի պետական կոմիտե Հայ թագուհի. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Շերի 73-ամյակը Դատաիրավական համակարգում «վեթինգ» հնարավոր է. իմքայլական պատգամավորՆման երևույթները անհանդուրժելի են և պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկ»-ի հայտարարությունըԵրևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցում կոնֆլիկտներ են հասունանում Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասինՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կասեցումը էլ ավելի է սրում իրավիճակը. Մանե ԹանդիլյանՍտորագրահավաքն անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ. Մակունցը՝ ԼՀԿ-ի առաջարկի մասինՍտուգումներ՝ «Գորիս» ՔԿՀ-ում. պատժախցերի պատերին եղել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնների նշաններ
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան` վայր ընկավ (տեսանյութ) Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում ենՎարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Քոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Ինչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՀերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)