Վլադիմիր Պոզներն ու Լեոնիդ Պարֆյոնովը համատեղ նախագիծ են սկսում
ՌուսաստանՌուսական հեռուստատեսության աստղերը նոր վերլուծական հեռուստանախագիծ են ծրագրել՝ «Дождь» հեռուստաալիքի եթերով։ Ապրիլի 8-ից սկսած՝ «Պարֆյոնով.Պոզներ» հեռուստանախագիծը եթեր է հեռարձակվելու յուրաքանչյուր կիրակի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21.00–ին։
«Նրանք վաղուց էին ցանկանում համատեղ ծրագիր վարել և այժմ նրանց ստեղծագործական երազանքն իրականություն կդառնա «Дождь» հեռուստաալիքի եթերում։ Յուրաքանչյուր կիրակի հայրենական հեռուստալրագրության և հեռուստաակադեմիայի լավագույն մասնագետները կհանդիպեն նրանց համատեղ ծրագրի շրջանակներում՝ վերջին օրերի կարևորագույն իրադարձություններն ուղիղ եթերում քննարկելու համար»,– ասված է հեռուստաալիքի մամլո հաղորդագրության մեջ։
Թե ով կդառնա այս հեռուստանախագծի առաջին հյուրը, դեռևս չի հաղորդվում։