Ակնթարթային փոփոխություն երեխայի դեմքին. սիրիացի աղջնակը պայթյունից առաջ և հետո (լուսանկարներ)
Մերձավոր ԱրևելքԼուսանկարիչ Բասամ Խաբլիեհը Դամասկոսում է եղել սիրիական կարմիր մահիկ կազմակերպության աշխատանքները լուսաբանելու նպատակով:
Երբ նա ժամանել է քաղաք, մթնոլորտն իր շուրջ եղել է ուրախ և զվարճալի: Երեխաները շրջապատել են, ուրախացել, որ անհրաժեշտ դեղորայք և այլ բուժպարագաներ են ստացել, գրում է businessinsider.com-ը:
Սակայն ամեն ինչ փոխվել է ակնթարթորեն:
Արկը պայթել է անմիջապես շարասյան հարևանությամբ և տեսարանն ահաբեկող է դարձել: Զոհվել է մեկ կամավոր, բազմաթիվ երեխաներ վիրավորվել են: Շատերը սկսել են բղավել և լացել:
Խաբլիեհին հաջողվել է 2 լուսանկար անել, որոնցում 4-ամյա Ղազալ անունով սիրիացի աղջիկ է պատկերված՝ նախքան ռմբակոծությունը և հետո:
«Այս լուսանկարներում առաջին անգամ է, որ ես տեսնում եմ՝ ինչպես կարող է երեխաների անմեղ ծիծաղը փոխվել բղավոցի, վախի և արցունքների: Պայթյունից վայրկյաններ առաջ երեխաները երջանիկ նայում էին ինձ, պատրաստ էին լուսանկարվել: Սարսափելի էր այդ պահը, երբ ես պատրաստվեցի լուսանկարել ծիծաղող երեխաներին, սակայն լուսանկարելուց հետո ես տեսա լացող երեխաների: Ընդամենը մի քանի վայրկյան տևեց կյանքը մոխրի և արյան վերածելու համար»,- պատմել է լուսանկարիչը: