Պոլինա Գագարինան համբուրել է Կոնչիտա Վուրսթին (տեսանյութ)
WorldԵրգչուհի Պոլինա Գագարինան համբուրվել է Կոնչիտա Վուրսթի հետ, ով դիմավորում է «Եվրատեսիլ-2015-ի» մասնակիցներին Ավստրիայի մայրաքաղաքում, գրում է vesti.ru-ն:
Տեսանյութը, որում «Եվրատեսիլի» անցյալ տարվա հաղթող Կոնչիտա Վուրսթը համբուրվում է Գագարինայի հետ, ռուս երգչուհին տեղադրել է իր Instagram-ում: «Կոնչիտան մոտեցել է փորձից հետո և մի շարք հաճոյախոսություններ շռայլել», -նշել է Գագարինան:
Ռուս երգչուհուն վրդովվեցրել է այն փաստը, որ Instagram-ի իր հետևորրդները անբարեհաճ մեկնաբանություններ են թողնում էպատաժային մորուքավոր երգչուհու հասցեին. «Այդպես չի կարելի: Դա պարզապես բեմական կերպար է և այն աշխատում է: Նա գերազանց ելույթ է ունենում և շատ խելացի է» - գրել է Գագարինան:
Տեսանյութը` այստեղ: