Ֆրանսիացիները դեմ են նախագահական ընտրություններին Սարկոզիի մասնակցությանը. հարցում
ԱշխարհՖրանսիացիների ավելի քան 70 տոկոսը դեմ է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մասնակցությանը 2017-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին են վկայում Odoxa ընկերության անցկացրած հարցման տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ միայն 49 տոկոսն է աջակցում աջ քաղաքական թևին և պաշտպանում Սարկոզիի թեկնածությունը:
Վերջինիս «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը փոխել է անվանումը և դարձել «Հանրապետականներ»:
Հարցման մասնակիցների 79 տոկոսի կարծիքով՝ կուսակցության անվան փոփոխությունը նրա պատմության մեջ «շրջադարձային կետ» չի դառնա: Միայն 22 տոկոսն է հավատում, որ UMP-ի բարեփոխումները կնպաստեն «պայմանների ստեղծմանը, որի դեպքում աջերը 2017-ին կարող են ներկայացնել նախագահի լավագույն թեկնածուին»: