Չինաստանը ցամաքային «Տիտանիկ» է կառուցում
ԱշխարհՉինացի նավաշինարարներն աշխատում են «Տիտանիկի» լիամասշտաբ տարբերակի ստեղծման վրա՝ խոստանալով հասույթից ստացված ապագա եկամուտներն ուղղորդել բարեգործական նպատակների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Չինաստանի միջազգային ռադիոն:
«Տոմսերի վաճառքից և այլ գործառնական ծրագրերից եկամուտները կտրամադրվեն բարեգործական հիմնադրամին, որը կօգտագործվի նավերի վթարի դեպքում մարդասիրական օգնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ մեկ գիշերվա համար 3000 յուանից (484 դոլար) մինչև «վեցանիշ թվերի» հանող գնով տոմսերը հնարավոր կլինի առցանց ձեռք բերել Հոնկոնգում սկսած հունիսի 15-ից: Ըստ որում, պլանավորում է բուն նավի կառուցումն ավարտել 2017 թվականի ամռանը և այն վերածել «կառնավալային զբոսանավի՝ բաց ամբողջ աշխարհից ժամանող այցելուների համար»: Նախագծի գլխավոր ներդրողը պետական Qixing energy investment group-ն է, որը ներդրել է ավելի քան մեկ միլիարդ յուան (160 միլիոն դոլար)՝ կրկնակի ավելի, քան արժե նախօրինակը:
Այդ «Տիտանիկը»՝ 1912 թվականի ապրիլին խորտակված նավի իսկական պատճենը, կլինի բացարձակ անջրասուզելի, որովհետև այն կանգնած կլինի ցամաքում: Ժամանցի հաստատության շինարարությունը կատարվում է Սիչուանի նահանգի (Հարավարևտյան Չինաստան) Դաինի գավառում, որտեղ պլանավորվում է ստեղծել «Ռոմանտիկ Միջերկրական ծով» միջազգային մշակութային-տուրիստական առողջարանը: