Վաճառել եմ, բա ի՞նչ անեմ, ես օլիգարխ չեմ. Սաթիկ Սեյրանյան
Հասարակություն«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սաթիկ Սեյրանյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ինքը վաճառել է իր ամառանոցը:
«Բոլորին դա հետաքրքրում է, ուրիշները չե՞ն վաճառում, թե՞ մենակ իմն է հետաքրքրում: Այո՛, ես վաճառել եմ ամուսնուս ընտանեկան ամառանոցը: Իհարկե ունեմ ծախսեր քարոզարշավի համար, ի՞նչ անեմ, ես օլիգարխ չեմ, բայց ծախսեր կան, որոնք պարտադիր են՝ կազմակերպչական, քարոզչական նյութերի համար և այլն», - նշեց Սեյրանյանը:
Հիշեցնենք, որ Սաթիկ Սեյրանյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, որտեղ նրա մրցակիցներն են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ–ական Արտակ Սարգսյանը, անկուսակցական Ալեքսան Մինասյանն ու ՀՀԿ–ական Երմեն Եփրեմյանը։