Այլմոլորակային կատուն Instagram-ի աստղն է դարձել
ԲլոգոսֆերաՄատիլդա կատուն, որն Այլմոլորակային անունն է ստացել աչքերի հազվագյուտ հիվանդության պատճառով, դարձել է Instagram-ի աստղը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին, երկու ամսից էլ պակաս ժամանակամիջոցում Instagram-ում կենդանու ակաունտին բաժանորդագրվել է ավելի քան 30 հազար մարդ:
Մատիլդայի արտասովոր տեսքի պատճառ է դարձել հազվագյուտ բնածին հիվանդությունը՝ ակնաբյուրեղի խեղումը: Դրա պատճառով կատուն կորցրել է տեսողությունը, իսկ հետագայում, հավանաբար, նա աչքերի լիակատար հեռացման վիրահատություն կտանի: Թե որ երկրում է ապրում Մատիլդան, չի ճշտվում:
Հունիսի 10-ին Մատիլդայի տերերը GoFundMe քրաուդֆանդինգյան հարթակում միջոցների հանգանակության արշավ են սկսել կենդանուն վիրահատության նախապատրաստելու համար: Պահանջվող 2,5 հազար դոլարը տերերին հաջողվել է հավաքել չորս օրում:
Իրենց կայքում կենդանու տերերը ճշտել են, որ ոչ մի պարագայում չեն պատրաստվում հրաժարվել կատվից: