Կալիֆորնիայի բնակիչը տապակած առնետ է գտել արագ սննդի կետից գնած ճաշի մեջ (լուսանկար)
ARCHIVEԿալիֆորնիայի բնակիչը KFC արագ սննդի կետից գնած ճաշի մեջ տապակած առնետ է հայտնաբերել, հաղորդում է The Independent-ը:
Ուսանողը հրապարակել է լուսանկարը սոցցանցում` կոչ անելով ձեռնպահ մնալ ֆասթֆուդ օգտագործելուց:
Ըստ նրա, ռեստորանի մենեջերը ներողություն է խնդրել և խոստովանել, որ սննդի մեջ, իսկապես կրծող կենդանի է եղել:
«Ժամանակն է դիմել փաստաբանի», - մեկնաբանել է նա տապակած առնետի լուսանկարը: