Հրապարակվել են Մարգարեթ Թեթչերի գաղտնի հուշագրերը
ԱշխարհՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մի քանի գաղտնի ձեռագրեր են հրապարակվել: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«Անկախ քաղաքականությունից՝ մենք պետք է խոստովանենք, որ Թեթչերը խոշոր պատմական դեմք է: Նրա գրառումները միացված են Չերչիլի թղթերին և հասանելի են XX դարն ուսումնասիրող գիտնականներին»,- ասել է Անգլիայի գեղարվեստի խորհրդի նախագահ Պիտեր Բազալջեթին:
Լույս են տեսել 1982-ին Ֆոլքլենդյան պատերազմի մասին հուշագրերը՝ գրված մեկ տարի անց: Պատերազմի սկզբի մասին, երբ արգենտինացիները հասել են կղզիներ, իսկ Բրիտանիան այնտեղ է ուղարկել իր զինված ջոկատները, Թեթչերը գրել է, որ «օպերատիվ խումբն ափ հասավ այնքան արագ, որ աշխարհը ցնցված էր, իսկ մենք հպարտ էինք և մեզ իսկական բրիտանացիներ էինք զգում»: