Լավրովը հայելային պատասխան Է խոստացել արտասահմանում Ռուսաստանի ունեցվածքի կալանադրմանը
ՔաղաքականՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը հայելային պատասխան կտա իր արտասահմանյան ունեցվածքի կալանադրմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Փոխադարձություն, անշուշտ, կլինի»,- հունիսի 19-ին լրագրողներին ասել Է Լավրովը: «Մեք այժմ, ամենից առաջ, պետք Է հայելային պատասխան տանք այն բանին, ինչ անում են մեր նկատմամբ»,- հավելել Է ԱԳՆ-ի ղեկավարը:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, որ Բելգիայում Ռուսաստանի հաշիվների կալանադրումը «բացարձակապես հակասում Է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»:
Հունիսի 17-ին Բելգիայում Ռուսաստանի հիմնարկությունները, բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների, ստացել են դատական պրիստավների փաստաթուղթ՝ Ռուսաստանի Դաշնության՝ իրենց տնօրինության տակ գտնվող պետական ունեցվածքի կալանադրման մասին:
Փաստաթղթում նշված Է, որ կալանադրումը կատարվում Է «Յուկոս Յունիվերսալ Լիմիտեդ» ընկերության հայցով Բելգիայի իրավարար դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 18-ի վճռի հիման վրա:
Դրանում նշված հայցի գումարը 1,65 միլիարդ եվրո Է: