Ինդոնեզիայում տասնյակ բանտարկյալներ են փախել բանտից
ԱշխարհԱպրիլի 11-ին ավելի քան 30 բանտարկյալ է փախել բանտից՝ ինդոնեզական Սումատրա կղզում գտնվող Աչեխ քաղաքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, հաղորդում է BBC–ն։
Ըստ ինդոնեզական լրատվամիջոցների՝ երկրաշարժի ժամանակ բանտի ղեկավարությունը հասցրել է 221 բանտարկյալի տարհանել, իսկ այդ ընթացքում 63 կալանավորներ հասցրել են փախչել բանտից։ 13 բանտարկյալ ինքնակամ վերադարձել է, իսկ փախած բանտարկյալներից 18–ը ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան շրջաններում տեղի ունեցած մի շարք ստորեկրյա ուժգին ցնցումների հետևանքով փլուզվել էր տեղի կալանավայրերից մեկի պարիսպը։