Հունաստանը երկու օրվա ընթացքում եվրոգոտու երկրներին կներկայացնի առաջարկությունները. Ցիպրաս
ԱշխարհՀունաստանը եվրոգոտու երկրներին կոնկրետ առաջարկությունները կներկայացնի այդ խմբի երկրների գագաթնաժողովի որոշմանը համապատասխան: Այս մասին հուլիսի 8-ին հայտարարել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կոնկրետ առաջարկությունները կներկայացնենք երկու օրվա ընթացքում, ինչպես դա որոշվել Է եվրոգոտու գագաթնաժողովում»,- ասել Է Ցիպրասը: «Մենք կշարունակենք բարենորոգումները,- հավաստիացրել Է Ցիպրասը:- Մենք ցանկանում ենք համաձայնություն մեր եվրոպացի գործընկերների հետ, բայց համաձայնություն, որն իրոք օգնի Հունաստանին դուրս գալու ճգնաժամից»: Ըստ նրա՝ խոսքը պետք Է վերաբերի «արդարացի փոխզիջմանը»: ՝
Ցիպրասն ընդգծել Է, որ Աթենքը չի ցանկանում խզել կապերը Եվրոպայի հետ: «Ընտրությունը, որը հույն ժողովուրդն արեց հանրաքվի ժամանակ, այն ընտրությունը չԷ, որ կատարվել Է Եվրոպայի հետ կապերը խզելու օգտին»,- հայտարարել Է Հունաստաանի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: