Բլատերի վրա շպրտված 600 ԱՄՆ դոլարը վերադարձվել է տիրոջը
ՍպորտԲրիտանացի կոմիկ դերասան Սայմոն Բրոդկինին են վերադարձրել այն գումարը, որը նա շպրտել էր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի վրա: Այս մասին դերասանը հայտնել է բրիտանական The Thelepraph-ին:
Հիշեցնենք, որ դերասանը 600 ԱՄՆ դոլար էր շպրտել ՖԻՖԱ-ի նախագահի վրա` օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Շվեյցարական ոստիկանությունը գումարը վերադարձրել է տիրոջը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՖԻՖԱ-ն բրիտանացու դեմ հայց է ներկայացրել դատարան:
«Ծիծաղելի կլինի, եթե ՖԻՖԱ-ի կոռուպցիոն գործի հետ կապված առաջին դատապարտյալը լինեմ ես»,- նշել է դերասանը: