Սիրիայի Լաթաքիա քաղաքում հրթիռներ ընկնելու հետևանքով 20-ից ավելի մարդ է տուժել
Մերձավոր ԱրևելքՍիրիայի Լաթաքիա քաղաքում օգոստոսի 17-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, շուրջ 20-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ընդդիմադիր ակտիվիստները տեղեկացրել են, որ մի քանի հրթիռներ են ընկել Քարաժ Բուլման շրջանում, Հարաշ ճանապարհին, նաև Լա թաքիա քաղաքի այլ վայրերում: Բացի այդ, քաղաքի Սաքնա ալ Յահուդիա շրջանում նույնպես հրթիռներ են ընկել:
Սիրիական հեռուստատեսության տեղեկացմամբ' հրթիռներն ընկել են ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող շրջաններից: Սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև բախումներ են սկսվել Բեյթ Աուան շրջանում: Մյուս կողմից, սիրիական բանակն օդային ուժերի հետ լուրջ վնասներ են հասցրել «Ջաբհա ան նուսրա» խմբավորմանը:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ' Նուսրայի 13 ահաբեկիչներ են սպանվել սիրիական օդուժի ալ Այիդո և Մարջ Զաուաի գյուղերի միջև ռմբակոծության արդյունքում: Ականներ են ընկել Հալեպի ալ Համիդիե շրջանում, որոնց հետևանքով տասը մարդ զոհվել, ևս 17 վիրավորվել է:
Սիրիայում ավելի քան 4,5 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է 220 հազարից ավելի մարդ: