Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20- ին
ԱշխարհՀունաստանի նախագահ Պրոկոպիչ Պավլոպուլոսը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի' Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանկացվեն սեպտեմբերի 20-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, հրամանագրի ստորագրումից հետո ներկա խորհրդարանն ցրվել է:
Մինչ այդ, այսօր Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը երկրի Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Խրեստոֆիլուին նշանակել էր երկրի վարչապետի պաշտոնակատար և հանձնարարել նրան՝ կազմելու երկրի ժամանակավոր կառավարություն: