Դժբախտ դեպք «Էրեբունի» ԲԿ-ում. հիվանդանոց դիմած կինը հաշված րոպեների ընթացքում մահացել է. Yerkir.am
SocietyYerkir.am-ի տեղեկություններով, այսօր դժբախտ դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 25-30 տարեկան մի կին, ով հիվանդանոց է դիմել որովայնի շրջանում ունեցած ցավերի գանգատով, հաշված րոպեների ընթացքում մահացել է: Կնոջը հասցրել են միայն սոնոգրաֆիա անել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ուր եւ կարճ ժամանակ անց մահացել է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հաստատել է կայքի տեղեկությունը' ընդգծելով, որ հիվանդանոց դիմած կինը շատ թույլ է եղել, ճնշումը շատ ցածր է եղել, ամեն ինչ այնքան արագ է եղել, որ բժիշկներն անգամ կնոջը նորմալ հետազոտել չեն հասցրել: Թե որն է եղել կնոջ մահվան պատճառը, դեռ հայտնի չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում