Էնդի Ուորհոլի «Ծաղիկները» աճուրդի են հանվել են Christie`s-ում
Наука и культураՊոպ-արտի արքա Էնդի Ուորհոլի «Ծաղիկներ» և Մարտին Քիպենբերգերի «Կինո, ռադիո, հեռուստատեսային աստղերը և ոստիկանները հեռախոսախցիկներում» կտավները գլխավորն են հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Christie's աճուրդի տանը մեկնարկող աճուրդի լոտերի թվում:
«Ուորհոլի «Ծաղիկներ» կտավը, որն ստեղծվել և առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1964թ. Լեո Կաստելիի պատկերասրահում տեղի ունեցած նշանավոր ցուցահանդեսին, բախտորոշիչ դարձավ Ուորխոլի համար: Այն աճուրդի տունը գնահատել է 1.5-2 միլիոն ֆունտ: Կտավի այսօրվա տերն այն գնել էր դեռ 1972-ին», - ասվում է աճուրդի տան կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Աճուրդի մեկ այլ առաջատար լոտն է գերմանացի լուսանկարիչ և նկարիչ Մարտին Քիպենբերգերի «Կինո, ռադիո, հեռուստատեսային աստղերը և ոստիկանները հեռախոսախցիկներում» տկավը: 1981թ. ստեղծած այս կտավը բաղկացած է 21 հատվածից, որտեղ պատկերված են Լեոնիդ Բրեժնեվը, Ռոնալդ Ռեյգանը, Մարլոն Բրոնդոն, Ալբերտ Էյնշտեյնը և այլ հայտնի մարդիկ: Կտավի աճուրդի մեկնարկային գինն է 1,8-2,5 միլիոն ֆունտ: Վերջին անգամ այս կտավը ցուցադրվել 2002-2003թթ. «Պոպմպիդու» կենտրոնում, «Պատկերիր ինձ, նկարիչ...» ցուցադրության շրջանակներում: