Ջիբրիլ Սիսեն հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին (լուսանկար)
ՍպորտՖրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
«Մարմինս ասում է կանգ առնելու ժամանակն է: Այլևս չեմ կարող շատ բարձրակարգ ֆուտբոլ խաղալ»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Սիսեն ֆուտբոլային կարիերան սկսել է 1998թ-ին, «Օսերում», այնուհետև տեղափոխվել է «Լիվերպուլ»: Հանդես է եկել նաև «Կուբանի» և «Բաստիայի» կազմում: