Ականատեսների պնդմամբ՝ Եգիպտոսից Ռուսաստան թռչող A 321-ն ընկնելու պահին այրվել է
Բլոգոսֆերա

Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եգիպտոսի ԶԼՄ-ներից մեկը հայտնել է այն մասին, որ ականատեսների պնդմամբ՝ Եգիպտոսից Ռուսաստան թռչող A 321-ն ընկնելու պահին այրվել է:
Reuters-ը և De Telegraaf-ը հայտնում են, որ կան փրկվածներ, ի դեպ Reuters-ը հղում է անում դեպքի վայրում աշխատող փրկարարներից մեկին: Էս ֆոնին Ռուսաստանի մի քանի պաշտոնական աղբյուրներ հայտնում են, որ բոլոր ուղևորները մահացել են: Կամ reuters-ն է սովորության համաձայն մի բան բզբզում, կամ էլ ռուսները չեն հրապարակում դեռ...»: