Նոր ձերբակալություններ՝ Սեն Դենի արվարձանում
ԱշխարհՓարիզի Սեն Դենի արվարձանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել, հայտնում է BFM-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ ոստիկանները սկսել են երկրորդ շենքի գրոհը, ձերբակալված ահաբեկիչների ընդհանուր թիվը յոթն է:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ահաբեկիչները նոր հարձակում էին պատրաստում Փարիզում:
Սեն Դենիում մի քանի ժամ շարունակվում է ոստիկանական գործողությունը, որի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ քաղաքացի, իսկ հինգ ոստիկան վիրավորվել է:
Հայտնի է երեք ահաբեկչի ձերբակալման մասին, որոնց շարքում չկան Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչներ Աբդեսլամն ու Աբաուդը: Եվս երկուսը զոհվել է, այդ թվում՝ իրեն պայթեցրած կին մահապարտը: