Ղազախստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամը. Նազարբաև
ԱշխարհՂազախստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիիրավ անդամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ հանդես գալով երկրի ժողովրդին հղված ամենամյա ուղերձով:
«Նոյեմբերի 30-ին Ղազախստանը դե յուրե դառնում է ԱՀԿ-ի լիիրավ անդամը: Այդ մասին պաշտոնապես հայտարարվելու է ԱՀԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում»,- ասել է պետության ղեկավարը:
«Սա նույնպես կարևոր ուղենիշ է անկախ Ղազախստանի պատմության մեջ»,- ընդգծել է նա:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունը հանրապետության և կազմակերպության անդամների կողմից ստորագրվել է ընթացիկ տարվա հուլիսի 27-ին: Ավելի ուշ փաստաթուղթը վավերացվել է երկրի խորհրդարանի կողմից: Կազմակերպությանը Ղազախստանի միանալու շուրջ բանակցային գործընթացը շարունակվում էր 19 տարի: