Ռուս-թուրքական հակամարտությունում Օբաման չեզոք դիրք է զբաղեցրել. Foreign Policy
Համաշխարհային Մամուլ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ Թուրքիան կարող էր խոցել ռուսական Սու-24-ը՝ Անկարայի օդային տարածքի խախտման պատճառով, սակայն, դրա հետ մեկտեղ խուսափում է Թուրքիայի գործողությունների ցուցադրական աջակցությունից, գրում է Foreign Policy-ն:
Սպիտակ տունը փորձում է չբարկացնել Ռուսաստանին և Թուրքիային, հետևաբար, չեզոք դիրք է ընդունել, նշում է հոդվածի հեղինակը: Սիրիական հակամարտությանը վերջ դնելու համար՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությունը, որի առնչությամբ ԱՄՆ-ն չի կարող մեղադրել Ռուսաստանին տեղի է ունեցած միջադեպի մեջ: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ այն կարևոր դաշնակից է ԱՄՆ-ի համար և ՆԱՏՕ-ի անդամ է, հետևաբար, ԱՄՆ-ը պետք է աջակցի իրադարձությունների իր վարկածը:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Օբամայի չեզոք դիրքորոշումը ռուս-թուրքական հակամարտության հարցում արդյունավետ չէ: Վաշինգտոնի մերձարևելյան քաղաքականության ինստիտուտի փարձագետ Էնդրյու Թեբլերը կարծում է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ Վաշինգտոնը կկորցնի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի հարգանքը, իսկ «ռուսները կգիտակցեն, որ հանուն խաղաղության Սիրիայում՝ Օբաման պատրաստ է ամեն ինչի»: Այլ վերլուծաբաններ նշում են, որ դեպքից հետո ԱՄՆ-ն այլ ընտրություն չունի, և նրանք պետք է փորձեն մեղմել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ստեղծված լարվածությունը:
Նշվում է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն հաշվի չի առնում այն փաստը, որ Թուրքիան չի ձգտում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում համագործակցության: Այն ռմբակոծում է քրդերին և անտեսում ամերիկացի գործընկերների կոչերը, որոնք պահանջում են փակել Սիրիայի հետ սահմանի մի մասը, որն օգտագործում են իսլամիստները: Նման հանգամանքներում ԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը Թուրքիայի գործողությունների սահմանափակ աջակցումն է, գրում է պարբերականը: