Ռոնալդուն արժանի չէր «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում ընդգրկվել. Դանի Ալվեշ
Սպորտ

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի իր թիմակից Լիոնել Մեսսսին, իսկ Ռոնալդուն արժանի չէր լավագույնների եռյակում ընդգրկվել:
«Մեսսին գերազանցում է մյուսներին, իսկ Նեյմարը երկրորդն է: Կարծում եմ Ռոնալդուն արժանի չէր «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում ընդգրկվել: Նա այս մրցանակը նախորդ տարի ստացել է արժանիորեն, քանի որ կարևոր հաջողությունների էր հասել: Սակայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պետք է մեծ ազդեցություն ունենա խաղի վրա, այլ ոչ թե միայն գոլեր խփի: Մարդիկ մոռանում են, որ սա թիմային սպորտաձև է», -Ալվեշի խոսքը մեջբերում է Marca-ն: