Սպորտով զբաղվելու դեպքում գեները կարող են փոփոխվել
ՀասարակությունՍպորտով զբաղվելու հիանալի առիթ կարող է դառնալ գիտնականների նոր հայտնագործությունը։ Կարոլինայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ֆիզիկական վարժությունների վրա ծախսված գեթ մեկ ժամը կարող է նպաստել գեների փոփոխությանը, որը հնարավորություն է տալիս ճարպի քայքայման գործընթացի ակտիվացմանը։
Մասնագետներին զարմացրել է հատկապես այն փաստը, որ այդ գործընթացի արդյունքում փոփոխությունները տեղի են ունենում բավականին արագ։ Հնարավոր է, որ մարզանքի ժամանակ մկանային բջիջներում արտադրվող կալցիումը այս գործընթացում առաջնային դեր է խաղում։