Ամեն մեկը պետք է պաշտպանի իր և հարևանի իրավունքները. Մաշտոցի պուրակի պաշտպան (տեսանյութ)
ՏեսանյութերԱպամոնտաժող բրիգադի անդամ Արմեն Հովհաննիսյանը, ով ապրիլի 29–ին Մաշտոցի պուրակում ձերբակալված 7 ակտիվիստների թվում էր, մինչ ձերբակալությունը պատասխանել էր Լուրեր.com–ի մի շարք հարցերին։
Մասնավորապես՝ մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ են իրենք պայքարում հանրության իրավունքների ոտնահարման դեմ, երբ չեն հավատում երկրում օրինականության հաստատմանը։ Վերջինս էլ հակադարձել էր, թե իրենք հավատո՛ւմ են դրան որոշակի հանգամանքներում և հաստատում են այդ օրինականությունը։
«Միմիայն, երբ քաղաքացիական հասարակությունն ինքը կվերցնի իր երկրի կառավարումն իր վրա և կհաստատի սահմանադրական կարգ, այն ժամանակ կլինի օրինականություն», – պարզաբանեց նա։
Իսկ մեր դիտարկմանը, թե առանց հարցը քաղաքականացնելու, ինչպես է հնարավոր այս խնդիրը լուծել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն մեկը պետք է պաշտպանի իր և հարևանի իրավունքները»։