«Հրապարակ». Կենտրոն համայնքի նախկին ղեկավարը ղեկավարում է Գարեգին Նուշիկյանի ընտրական շտաբը
Армянская прессаԿենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանը դեռ «գործազուրկ» է: Որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ղեկավարում է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գարեգին Նուշիկյանի ընտրական շտաբը: Երեկ «Հրապարակ»–ի թղթակիցը հարցրել է, թե հնարավո՞ր է ընտրություններից հետո, իր աշխատանքի արդյունքով պայմանավորված, նոր պաշտոն ստանձնի, պատասխանել է.
«Դուք կարո՞ղ եք մի բան ասել, որ հնարավոր չի կամ հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է...»:
Թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյո՞ք քաղաքական պատճառով իրեն հեռացրին զբաղեցրած պաշտոնից:
«Դե, ամեն ինչը մշտական չի, տասը տարի աշխատեցի, հիմա երիտասարդները թող գան, ես էլ իմ տեղը կգտնեմ, ամեն դեպքում Ռուբեն Սադոյանը ինձանից երիտասարդ է: Եթե քաղաքական պատճառներ ունենային, ես էսօր էստեղ ի՞նչ էի անելու»,-ասել է Գյանջումյանը, ակնարկելով իր՝ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կառույցում գտնվելու հանգամանքը: