Ահաբեկչություն՝ Բուրկինա Ֆասոյում. կան զոհեր ու վիրավորներ
ԱշխարհThe New York Times-ի լրագրողը հայտնել է, որ զինյալները հաղորդել են 30 պատանդների սպանության մասին և ահաբեկչական հարձակումը Ֆրանսիայից և անհավատ արևմուտքից վրեժ են կոչել:
Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում սկսվել է «Splendid» հյուրանոցի գրոհը, որտեղ, ենթադրաբար, գրոհայինները պատանդ են պահում մոտ 100 գերիների: Հյուրանոցի նախասրահում ուժեղ հրդեհ է բռնկվել: Սակայն, հաջողվել է ազատել մի քանի պատանդների:
Տեղական ԶԼՄ-ներում հաղորդումներ են ստացվել այն մասին, որ զինյալները սպանել են բոլոր սպիտակամաշկ գերիներին ու մեկ սևամաշկ պատանդին: Այդ մասին հայտնել է գերիներից մեկը, ում հաջողվել է փախչել:
Հարձակման զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Տեղական հիվանդանոցում հաղորդել են հրազենային վերքերով 15 վիրավորների մասին:
Հարձակումը սկսվել է հունվարի 15-ի երեկոյան: Մի խումբ զինված տղամարդիկ ավտոմեքենա են պայթեցրել և կրակ բացել Cappuccino սրճարանում գտնվող մարդկանց վրա, որը գտնվում է Splendid հյուրանոցի դիմաց, այնուհետև գրոհայինները ներխուժել են հյուրանոց:
Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական Մահրիբի երկրներում Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: