Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդն օծել է Ռահվա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչերը
ԻրանԻրանի Ռահվա գյուղի Ս. Աստվածածին պատմական եկեղեցում հունվարի 15-ին մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ, հանդիսապետությամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճյանի: Պատարագը մատուցեց Ուրմիայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Ներսես Քհնյ. Պասիլյանը:
Ինչպես տեղեկացնում են Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից, առաջնորդ Սրբազան հոր ձեռամբ, Սբ Պատարագի ընթացքում, քարոզից անմիջապես առաջ տեղի է ունեցել եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի օծման հանդիսավոր արարողությունը: Ապա խաչերը երիտասարդների օգնությամբ զետեղվել են իրենց տեղերը: Վերանորոգված եկեղեցու արտաքին պատերի մաքրման աշխատանքները շուտով ավարտվելու են, որպեսզի կարելի լինի 18-րդ դարի եկեղեցին վերաօծել գարնանը: