Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

ՀՀ ԱԳ նախարարն առաջին պաշտոնական այցն է կատարել Չեռնոգորիա

Դիվանագիտական առաքելություններ

Պաշտոնական այցով հունվարի 20-ին Պոդգորիցա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի նախագահը կարևորել է Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը։ «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հույս ունեմ, որ այս այցի արդյունքում երկկողմ փոխայցելությունները և համագործակցությունն առավել կակտիվանան»,- նշել է նա։

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Չեռնոգորիայի նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու Երևան այցելելու հրավերը։

Հանդիպմանը երկուստեք շեշտվել է, որ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը լավ հիմք է հարաբերությունների զարգացման և առկա ներուժի ամբողջական օգտագործման համար։

Քննարկվել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար համաժողովների անցկացման, ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիները: Այս առումով զրուցակիցները կարևորել են Երևանի և Պոդգորիցայի միջև դեռևս 1978թ. կնքված համագործակցության մասին համաձայնագրի թարմացումը և երկու երկրների վարչատարածքային միավորների միջև կապերի հաստատումը։

Պոդգորիցայում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի բանակցությունները:

Դեմ առ դեմ ձևաչափով հանդիպմանը հաջորդեl են պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական է համարել, որ բարեկամ Հայաստանի արտգործնախարարը 2016թ. Պոդգորիցա այցելող ՀՀ առաջին ԱԳ նախարարն է, և վստահություն է հայտնել, որ ացելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով Իգոր Լուկշիչին այցելության հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է. «2013թ. Հայաստան Ձեր այցելությամբ հիմք դրվեց մեր երկու բարեկամ պետությունների միջև շարունակական քաղաքական երկխոսությանը: Այժմ ուրախ եմ գտնվել Պոդգորիցայում' Հայաստանից Չեռնոգորիա առաջին պաշտոնական այցելությամբ»:

Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խթանումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը, համագործակցության զարգացումը կրթական, գիտական, մշակութային, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու մայրաքաղաքների միջև գործընկերության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև երկու արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման հետ կապված հարցեր:

Չեռնոգորիայի փոխվարչապետը ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Բալկանյան թերակղզում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։

Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, Մերձավոր Արևելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին:

Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Նախարարների հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս:

Չեռնոգորիայի փոխվարչապետը պաշտոնական ճաշ է տվել Հայաստանի արտգործնախարարի պատվին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև համագործակցության զարգացման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության խթանման շուրջ, ընդգծվել է խորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը:

Անդրադարձ է արվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում համագործակցության սերտացմանը:

Հայաստանի արտգործնախարարը Չեռնոգորիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը։

Նախարար Նալբանդյանը Ռանկո Կրիվոկապիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում
Ամենադիտված